Ապուշությունը սակավամտության աստիճաններից մեկն է: Այն հաճախ զուգակցված է լինում ֆիզիկական արատներով, խոսքը բացակայում է. հիվանդները միայն անորոշ ձայներ են արձակում։ Նրանք հակված են երբեմն աֆեկտիվ դրսևորումների, որի ժամանակ բղավում են, կծոտում իրենց ձեռքերը, ճանկռոտում դեմքը։ Բայց սովորաբար ապուշները պասիվ են, շրջապատի երևույթներին համապատասխան ռեակցիա տալու անընդունակ, անգամ խաղալիքներով չհետաքրքրվող։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին