Ապրաքսիան (apraxia; а- + հուներեն praxis գործողություն) դրա բաղկացուցիչ մաս հանդիսանող տարրական շարժումների պահպանման պայմաններում, նպատակասլաց շարժումների և գործողությունների խանգարումն է. ի հայտ է գալիս գլխուղեղի կեղևի օջախային և բրդանման մարմնի հաղորդչական ուղիների ախտահարման ժամանակ։ Ապրաքսիաները կարող են լինել սահմանափակ բնույթի, այսինքն շարժումների խանգարումները կարող են դիտվել մարմնի մի կեսում, մի ծայրանդամում, դեմքի մկանունքում (օրալ ապրաքսիա), բրդամարմնի ախտահարմանը բնորոշ է ձախակողմյան ապրաքսիա։ Ապրաքսիաները դասակարգվում են ինչպես ըստ տեղակայման, այնպես էլ ախտանշանային արտահայություններով. ախտանիշների համալիրը կախված է ուղեղի ախտահարված հատվածի ֆունկցիայից։

Ապրաքսիան ըստ գլխուղեղում ախտաբանական օջախի տեղակայման

  • Ճակատային ապրաքսիա (a. frontalis) - մեծ կիսագնդի պրեֆրոնտալ հատվածի ախտահարման ժամանակ առաջացած ապրաքսիա, որն արտահայտվում է բարդ, իրար հետևող շարժումների պլանավորման խանգարումով։
  • Մոտոր ապրաքսիա (a. motoria) - ապրաքսիա, որի ժամանակ հիվանդը կարող է պլանավորել բարդ շարժական ակտի իրականացման համար անհրաժեշտ, հաջորդող գործողությունները, սակայն չի կարող այն իրականցնել
  • Պրեմոտոր ապրաքսիա (a. praemotoria հոմ. դինամիկ) շարժական ակտերի դեզավտոմատիզացիայով և դրանց ախտաբանական իներտությամբ պայմանավորված ապրաքսիա, բնութագրվում է առանձին շարժումներն ավելի բարդի վերածելու հմտությունների կորստով, դիտվում է գլխուղեղի կեղևի պրեմոտոր հատվածների ախտահարման ժամանակ
  • Կորտիկալ ապրաքսիա (a. corticalis) - դոմինանտ կիսագնդի կեղևի ախտահարման ժամանակ ի հայտ եկող ապրաքսիա
  • Բիլատերալ ապրաքսիա (a. bilateralis) - երկկողմանի ապրաքսիա, որն ի հայտ է գալիս դոմինանտ կիսագնդի ստորին կողմնային բլթում ախտաբանական օջախների առկայության դեպքում։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Նեյրոֆարմակոլոգիա

Հ.Մ. Մանվելյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին