Ապնոէ՝ շնչառության ժամանակավոր դադար, կարող է բերել գազափոխանակության խանգարման, որի ծանրությունը կախված է ապնոէի առաջացման հաճախությունից և տևողությունից: Առաջ է գալիս.
1. Նարկոզի տակ`զարկերակային արյան մեջ ածխաթթու գազի լարվածության փոքրացման հետևանքով: Ածխաթթու գազի քանակության նորմալացման դեպքում այն իսկույն ընդհատվում է:
2. Զարկերակային ճնշման արագ բարձրացման դեպքում, օր. ադրենալինի ներերակային ներմուծումից (ռեֆլեքս բարոռեցեպտորներից):

3. Շնչական կենտրոնի գրգռականության իջեցման դեպքում, օր.՝ հիպօքսիայի, ինտոքսիկացիայի, գլխուղեղի օրգանական վնասումների ժամանակ կարող է նկատվել հաճախ կրկնվող ապնոէ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին