Ապենդիքսը կամ որդանման ելունն իրենից ներկայացնում է մի խողովակավոր օրգան, որը սկսվում է անմիջապես կույր աղու գմբեթի շրջանում, ուր միանում են նրա երեք ժապավենները: Ելունի երկարությունը տատանվում է 4-5սմ-ից մինչև 25սմ, միջինում հաճախ նա լինում է 8-10սմ, հաստությունը՝ 0.3-1.0սմ: Ելունի լուսանցքը պատված է լորձաթաղանթով, որը հարուստ է ավշային ֆոլիկուլներով, որոնք մանկական հասակում ավելի զարգացած են և շատ: Որդանման ելունը տեղակայված է ներորովայնամզային, ունի իր միջընդերքը, որի մեջ կան ճարպային հյուսվածք, անոթներ և նյարդեր:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին