Հիվանդներն անտարբեր են թե իրենց անձի, թե շրջապատի նկատմամբ։ Ձգձգված սիմպտոմատիկ պսիխոզներին բնորոշ են նաև դեպրեսիվ, մանիակալ, հիպոխոնդրիկ, շիզոֆրենանման (ցնորազառանցանքանման և կատատոնանման) պատկերով։ Հիվանդությունն ընթանում է հուզական անկայունությամբ, դյուրագրգռությամբ, հոգեկան արագ հյուծվածությամբ, սոմատո-վեգետատիվ խանգարումներով։ Լաբորատոր քննության տվյալները բավականին դյուրացնում են տարբերակիչ ախտորոշման հարցը։

«էկզոգեն» և «Էնդոգենանման» բնույթ ունեցող հոգեկան խանգարումներից բացի, որոշ սոմատիկ և վարակիչ հիվանդություններ կարող են նպաստել այնպիսի էնդոգեն պսիխոզների զարգացմանը, ինչպիսիք են շիզոֆրենիան և բիպոլյար պսիխոզը։ Նման դեպքերում սիմպտոմատիկ պսիխոզը նախորդում է էնդոգեն պսիխոզին անմիջապես կամ երբեմն մեկից մինչև մի քանի ամիս առաջ՝ դառնալով այդ էնդոգեն հիվանդության առաջացմանը օժանդակող կամ պրովոկացիայի ենթարկող գործոն։ Այս հարցում որոշակի նշանակություն ունի նաև կանխատրամադրվածությունը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին