Աորտայի շերտազատումը (ԱՇ) հիմնականում հանդիպում է տարեց տղամարդկանց մոտ: Հիմնական պատճառներն են երկարատև զարկերակային հիպերտենզիան, աթերսկլերոզը, Մարֆանի և Տուրների համախտանիշերը, տարիքը: A տիպի շերտազատումը ընդգրկում է աորտայի վերել հատվածը, իսկ B տիպինը ՝ վայրէջ հատվածը: Երբ կրծքավանդակի ցավը ունի սուր սկիզբ և ուղեկցվում է նյարդաբանական կամ պուլսի դեֆիցիտով անհրաժեշտ է անհապաղ մտածել ԱՇ մասին: ԱՇ ժամանակ ցավը պատռող բնույթի է, նման դանակի հարվածի, ճառագայթում է դեպի մեջքը, որովայնը, թիակները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին