Անոթների լուսանցքների կարգավորման մակարդակներԱնոթների լուսանցքի կարգավորման մակարդակները։ Անոթաշարժ կենտրոն: Զարկերակային ճնշման մակարդակը կարգավորող կենտրոնական մեխանիզմները, այլ կերպ ասած, սրտային արտամղման մեծության և անոթների լարվածության միջև եղած փոխազդեցություններր իրականացվում են ԿՆՀ-ի տարբեր մակարդակներում տեղադրված նեյրոնային խմբերի միասնական գործունեության շնորհիվ։ Դրանք կոչվում են անոթաշարժ կենտրոններ, որոնց մեջ մտնող կառույցները տեղադրված են ողնուղեղում, երկարավուն ուղեղում, ենթատեսաթմբում (հիպոթալամուս), մեծ կիսագնդերի կեղևում:

Կարգավորման. ողնուղեղային մակարդակ։ Ողնուղեղային մակարդակով սրտի և անոթների գործունեության կարգավորող էֆեկտոր նեյրոններ են համարվում սիմպաթիկ նախահանգույցային նեյրոնները։ Նրանք տեղադրված են ողնաղեղի կրծքային և առաջին-երկրորդ գոտկային հատվածների կողմնային եղջյուրներում։ Նրանց աքսոնները կազմավորում են սիմպաթիկ նյարդային թելեր։ Այդ նեյրոնների հանրագումարը Պավլովն անվանել է ողնուղեղային անոթասեղմիչ կենտրոն։ Ողնուղեղի խնայողաբար հատումը պարանոցային և վերին կրծքային ողերի սահմանում, ուղեկցվում է արյան ճնշման անկումով մինչև 60 մմ ս.ս, սակայն որոշ ժամանակ անց այն վերականգնվում է՝ հասնելով բնականոն մակարդակի։ Այդ փաստը վկայում է այն մասին, որ ողնուղեղը որոշակի պայմաններում կարող է հանդիսանալ սիրտ-նոթային համակարգի ռեֆլեքսների իրականացման մակարդակ։ Սակայն բնականոն պայմաններում ողնուղեղային անոթասեղմիչ կենտրոնները պահպանում են դրդունակության իրենց մակարդակը, իսկ դա նշանակում է իրագործում են սիրտանոթային համակարգի ռեֆլեքսները, ուղեղի վերադաս կառույցների անմիջական մասնակցությամբ։

Կարգավորման կոճղևզայիև մակարդակ։ Երկարավուն ուղեղի անոթաշարժ կենտրոեը հանդիսանում է անոթների լարվածության և զարկերակային ճնշման մակարդակի պահպանման գլխավոր կենտրոն։ Նրա տեղադրությունը պարզվել է Օվսյաննիկովի կողմից (1871թ.) ուղեղաբնի տարբեր մակարդակներում հատման մեթոդով։ Ուղեղի հատումը քառաբլուրներից վերև չի ազդում կենդանիների զարկերակային ճնշման մեծության վրա։ Սակայն, եթե հատումը կատարվում է երկարավուն ուղեղի ու ողնուղեղի միջև (պարանոցային և կրծքային վերին հատվածների միջև), ապա արյան ճնշումն ընկնում է մինչև 60-70 մմ u.u: Այստեղից հետևում է, որ գլխավոր անոթաշարժ կենտրոնը գտնվում է երկարավուն ուղեղում։ Նրա ազդեցության վերացման դեպքում առաջանում է անոթների լայնացում և զարկերակային ճնշման անկում։

Հետագայում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կոճղեզային տարբեր մասերի գրգռումը ճնշող կամ ապաճնշող ազդեցություն է թողնում անոթների լարվածության և, ուրեմն, զարկերակային ճնշման վրա։ Դա կախված է նրանից, թե որտեղ են տեղադրված խթանիչ էլեկտրոդները։ Այժմ պարզված է, որ անոթաշարժ կենտրոնը բաղկացած է երկու մասերից՝ ճնշող (պրեսոր) և ապաճնշող (դեպրեսոր)։ Ճնշող մասի նեյրոնների գրգռումը առաջ է բերում անոթների նեղացում և արյան զարկերակային ճնշման բարձրացում, իսկ ապաճնշող հատվածի նեյրոնների խթանումը, ընդհակառակը՝ անոթների լայնացում և զարկերակային ճնշման անկում։ Այս հատվածները միմյանց նկատմամբ գտնվում են փոխհակադարձ հարաբերության մեջ (մեկի դրդումը ուղեկցվում է մյուսի արգելակումով)։ Ապաճնշող բաժինը խթանվում է ռեֆլեքսածին գարիների ճնշումընկալիչներից եկող ազդակներով, թուլացնում ճնշող կենտրոնի լարվածությունն և այդ ճանապարհով իջեցնում սիմպաթիկ նյարդերի ազդեցությունը անոթների լարվածության վրա։ Դրանից անոթները լայնանում եե և ճնշումն ընկնում։ Ճնշող շրջանի նեյրոնները անմիջականորեն կամ միջադիր նեյրոնների միջոցով ազդեցություն են թողնում ողնուղեղի կրծքային ն գոտկային հատվածների կողմնային եղջյուրներում տեղադրված նախահանգույցային սիմպաթիկ նեյրոնների, այսինքն ողնուղեղային անոթասեղմիչ կենտրոնի վրա, որը կարգավորում է անոթների լարվածությունը։ Կոճղեզային անոթաշարժ կենտրոնի բաժանումը ճնշող և ապաճնշող բաժինների ինչ-որ չափով պայմանական է, քանի որ այդ շրջանները վերածածկում են իրար։ 

Կոճղեզային անոթաշարժ կենտրոնն իր մեջ ամփոփում է նաև թափառող նյարդի կորիզը, որի ազդեցությունն իրականացվում է թափառող նյարդի սրտային ճյուղերով։ Ինչպես վերը նշվեց, թափառող նյարդի կենտրոնի գրգռումը սրտի վրա թողնում է արգելակող ազդեցություն և, ուրեմն ֆունկցիոնալ առումով, զարկերակային ճնշման իջեցման գործում միավորվում է անոթաշարժ կեետրոնի ապաճնշող բաժնի հետ։ Այսպիսով, գոյություն ունի սիրտանոթային համակարգի միասնական կոճղեզային կենտրոն, որը տեղեկատվություն ստանալով տարբեր ըեկաlչական գարիներից, ապահովում է սրտի և անոթների բնականոն վիճակը։ Կոճղեզային կենտրոնը գործում է նույնիսկ այն դեպքում, եթե անջատված է ԿՆՀ-ի վերադիր բաժիններից։ Այն իեքնակարգավորվող համակարգ է, որն ի վիճակի է ապահովելու արյունատար համակարգի հրատապ պահանջները կապված լարված մկանային աշխատանքի, թթվածնաքաղցի, գերածխաթթվության, թթվագարության հետ։ Անոթաշարժ կենտրոնի ազդեցությունն իրականացվում է ողնուղեղի, գանգուղեղային նյարդերի կորիզների (VII, IX, X) վեգետատիվ նյարդային համակարգի ծայրամասային գոյացությունների մասնակցությամբ։ Սակայն օրգանիզմի ընդհանուր վարքային ռեակցիաների ժամանակ պահանջվում է արյան շրջանառության բարձրագույն ձևի կարգավորում, որն իրականացվում է ուղեղի կեղևի, ենթատեսաթմբի և ուղեղի այլ կառույցների պարտադիր մասնակցությամբ։

Կարգավորման ենբատեսաթըմբային մակարդակ։ Ենթատեսաթմբայիn շրջանի որոշ կորիզներ դիտվում են որպես բարձրագույն վեգետատիվ կենտրոնների կուտակումներ (Հ.Գ. Բակլավաջյան)։ Այդ կենտրոնները կարևոր դեր են խաղում սիրտանոթային համակարգի հարմարման ռեակցիաներում։ Բնականոն պայմաններում հանգստի պահին ենթատեսաթմբային կենտրոնները էական դեր չեե կատարում զարկերակային ճնշման կարգավորման գործում։ Նրանք ակտիվորեն սկսում են մասնակցել զարկերակային ճնշման կայունացման պրոցեսներում այն դեպքում, երբ իջնում է անոթաշարժ կենտրոնի լարվածությունը։ Ենթատեսաթմբային կառույցները ապահովում են նուրբ փուլային և լարումային հսկողություն անոթաշարժ կենտրոնի վրա՝ կատարելով այդ կենտրոնի ''կրկնորդի'' դեր։ Ենթատեսաթմբում նույնպես գոյություն ունեն ճնշող և ապաճնշող հատվածներ։ Ենթատեսաթմբի առաջային բաժինների խթանումը բարձրացնում է զարկերակային ճնշումը։ Հետին բաժինների խթանումը լայնացնում է անոթները՝ թողնելով ապաճնշող ազդեցություն։ Սիրտանոթային համակարգի  վրա ենթատեսաթմբային ազդեցությունները կարող են իրագործվել ոչ միայն ռեֆլեքսային, այլ նաև հումորալ ճանապարհով։ Ենթատեսաթմբի դրդումը ուժեղացնում է վազոպրեսինի, ադրենալինի, նորադրենալինի և ռենինի արտադրությունը։ Բոլոր այդ նյութերը, մեծ մասամբ զարկերակային ճնշումը բարձրացնում են։ Ենթատեսաթմբային կառույցների դերը հատկապես մեծ է անոթային լարվածության կարգավորման գործում տարբեր վարքային ռեակցիաների ժամանակ։ Այսպես, ստրեսնհրի ժամանակ ենթատեսաթմբի այսպես կոչված ''պաշտպանիչ'' հատվածների գրգռումն առաջացնում է ոչ միայն սրտի աշխատանքի ուժեղացում, զարկերակային ճնշման բարձրացում, այլ նաև մկանային անոթների լայնացում, որը նպաստում է մկանային գործունեության ուժեղացմանը։

Կարգավորման կեղևային մակարդակ։ Մեծ կիսագնդերի կեղևի ազդեցությունն անոթների վրա առաջին անգամ հայտնաբերվել է կեղևի որոշակի հատվածների գրգռման ժամանակ։ Այսպես, հայտնաբերվել է, որ կեղևի գագաթային և ճակատային բլթերի գրգռումը հանգեցնում է զարկերակային ճնշման փոփոխության։ Մարդու կեղևային ռեակցիաներն ուսումնասիրվել են նաև պայմանական ռեֆլեքսների եղանակով։ Եթե բազմաթիվ անգամ զուգակցել տաքացումը, սառեցումը կամ մաշկի ցավային գրգռումն անտարբեր լուսային կամ ձայնային գրգռիչների հետ, ապա ինչ-որ քանակի զուգակցումներից հետո միայն լույսը կամ ձայնը կառաջացնեն նույնատիպ անոթային ռեակցիա, ինչպես լինում է մաշկի ցավային կամ ջերմային գրգռումների ժամանակ։ Անոթային ռեակցիան առաջանում է պայմանական ռեֆլեքսային ճանապարհով։ Այդ դեպքում մարդու մոտ կարող է ի հայտ գալ սառի, ցավի և այլ զգացումներ։ Կեղևի դերը հատկապես մեծ է այս կամ այն վարքային ռեակցիաների դեպքում։ Հուզումների ազդեցությունը սրտի աշխտտանքի և անոթային լարվածության վրա կարելի է նկատել մարդու ամենօրյա կյանքում։ Դժվարին խնդիր լուծողի, երաժշտություն լսողի մոտ փոխվում է անոթազարկի հաճախությունը, ճնշումը։ Նույնը դիտվում է նաև ստրեսի ժամանակ։ Կեղևն ապահովում է հուզական ու վարքային ռեակցիաների, դրդապատճառների սիրտանոթային բաղադրիչների իրականացումը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին