Անոթաշարժ կենտրոնների լարվածությունը։ Լարվածության ռեֆլեքասյին և հումորալ կարգավորումը: Զարկերակներն ու զարկերակիկները միշտ գտնվում են որոշակի չափով նեղացած վիճակում։ Դա բացատրվում է անոթաշարժ կենտրոնի լարվածությամբ, որտեղից ազդակները սիմպաթիկ նյարդաթելերով հասնում են անոթներ, ապահովելով նրանց լարվածությունը։ Իսկ անոթաշարժ կենտրոնի լարվածությունն ապահովվում է ծայրամասերից, այսինքն անոթային շրջաններից և մարմնի այլ մասերից ընթացող ազդակներով, ինչպես նաև հումորալ գործոններով։ Այլ կերպ ասած, անոթաշարժ կենտրոնի լարվածությունն ունի ինչպես ռեֆլեքսային, այնպես էլ հումորալ ծագում։ Ըստ Վ.Ի. Չեռնիգովսկու դասակարգման՝ անոթների լարվածության ռեֆլեքսային փոփոխություններն, այսինքն անոթային ռեֆլեքսները, կարող են բաժանվել երկու խմբի՝ սեփական և զուգակցված ռեֆլեքսների։

Սեփական անոթային ռեֆլեքսներն առաջացվում են հենց իրենց, անոթների ընկալիչներից ընթացող ազդակներով։ Այդ ընկալիչները ճնշումըnկալիչներ են և գրգռվում են անոթի պատի ձգումից։ Անոթների ընկալիչները զգացող նյարդերի վերջույթներն են, նրանց ամենամեծ կուտակումները գտնվում են գլխավոր ռեֆլեքսածին գոտիներում՝ աորտայի աղեղում, քնային (կարոտիսյան) և թոքային զարկերակներում։ Ցուրաքաեչյուր սիստոլայից առաջացած զարկերակային ճնշման բարձրացման ժամանակ այդ շրջանների ճնշումընկալիչներն առաջացնում են ազդակների համազարկ, որոնք մարում են ճնշման դիաստոլային անկման ընթացքում։ Ճնշումային ընկալիչների գրգռման նվազագույն շեմքը հավասար է 40 մմ u.u. առավելագույնը՝ 200 մմ u.u: Այդ մակարդակից բարձր ճնշման մեծացումն ազդակների լրացուցիչ հաճախացում չի առաջացնում։

Աորտային ռեֆլեքսածիև գոտի։ Այս գոտու գոյությունը հայտնաբերվել է Ցիոնի և Լյուդվիգի կողմից (1866թ.)։ Աորտայի աղեղի ընկալիչները թափառող նյարդի զգացող ճյուղերի վերջույթներն են։ Զգացող այդ նյարդը, հայտնաբերող հեղինակների անունով, կոչվում է՝ Լյուդվիգ–Ցիոնի, իսկ ըստ ազդեցության մեխանիզմի՝ ապաճնշող (դեպրեսոր) նյարդ։ Զարկերակային ճնշման բարձրացման ժամանակ տեղի է ունենում աորտայի պատերի ձգում, որն առաջացնում է ճնշումընկալիչների գրգռում։ Ազդակները դեպրեսոր նյարդերով հասնելով անոթաշարժ կենտրոնի ապաճնշող գոտին, առաջացնում են նրա և թափառող նյարդի կենտրոնի խթանում։ Ճնշող կենտրոնն այդ պահին արգելակվում է։ Տեղի է ունենում անոթների պատերի ռեֆլեքսային թուլացում ու սրտային կծկումների հաճախականության անկում։ Անոթների լարվածության թուլացման, սրտային կծկումների քանակի նվազման արդյունքում իջնում է ընդհանուր զարկերակային ճնշումը։

Երկրորդ գլխավոր ռեֆլեքսածին գոտին նկարագրվել է Հերինգի կողմից (1923թ.)։ Այն գտնվում է ընդհանուր քնային զարկերակի երկատման տեղում կարոտիսյան ծոցում։ Այստեղ տեղակայված ճեշումընկալիչներից սկսվում են կենտրոնաձիգ նյարդաթելեր, որոնք ձևավորում են ծոց կարոտիսյան կամ Հերինգի նյարդը։ Այն երկարավուն ուղեղ է մուտք գործում լեզվաըմպանային նյարդի կազմում։ Ըստ ազդեցության մեխանիզմի՝ Հերինգի նյարդը նույնպես դեպրեսոր է։ Զարկերակային ճնշման բարձրացման ժամանակ գրգռվում են քնային ծոցի ճեշումընկալիչներն ու ազդակները Հերինգի նյարդով հաղորդվում են երկարավուն ուղեղ՝ իջեցնելով անոթասեղմիչ կենտրոնի և բարձրացնելով թափառող նյարդի կորիզի լարվածությունը։ Արդյունքում ռեֆլեքսային ճանապարհով ընկնում է զարկերակային ճնշումը։ Եթե կատարենք ծոց-կարոտիսյան և աորտային նյարդերի երկկողմանի հատում, կառաջանա ճնշման կայուն բարձրացում՝ հիպերտենզիա։ Եվ աորտայի և քնային զարկերակի ռեֆլեքսածին գոտիները կարող են լինել ոչ միայն ապաճնշումային։ Զարկերակային ճնշման անկման դեպքում, կապված արյունահոսության, սրտամկանի թուլության կամ երակային համակարգում արյան կուտակման հետ, աորտայի աղեղի և կարոտիսյան ծոցի ճեշումընկալիչները դրդվում են ավելի թույլ ուժգնությամբ, քան բնականոն զարկերակային ճնշման ժամանակ։ Արդյունքում, ապաճնշիչ նյարդերում, փոքրանում է ազդակների հաճախությունը, որը հանգեցնում է թափառող նյարդի կենտրոնի լարվածության թուլացման և սիմպաթիկ կենտրոնների ակտիվացման։ Դա առաջացնում է սրտի աշխատանքի ուժեղացում ու հաճախացում, անոթների նեղացում, որի հետևանքով տեղի է ունենում ընդհանուր զարկերակային ճնշման բարձրացում։

Այսպիսով, ճնշման կայունությունը աորտայում իրականացվում է ինքնակարգավորվող մեխանիզմներով, բացասական հետադարձ կապի սկզբունքով։ Զարկերակային ճնշման բնականոնից տատանումների դեպքում միանում են վերը նշված փոխհատուցող, ճնշումը վերականգնող մեխանիզմները։ Դա կարգավորում է ըստ ''ապահամաձայնեցման''։ Գոյություն ունի զարկերակային   ճնշման   կարգավորման այլ մեխանիզմ՝ համակարգի ''մուտքում'' ''ըստ վրդովման''։ Այս դեպքում փոխհատուցող մեխանիզմներն սկսում են գործել մինչ զարկերակային ճնշմաճ բարձրանալը, կանխելով նրա նորմայի սահմաններից տատանումները։ Նման դեպքում կարգավորիչ մեխանիզմները իրացվում են ներսրտային նյարդային համակարգի միջոցով։ Անոթային ռեֆլեքսներ կարելի է առաջացնել ոչ միայն աորտայի աղեղի և կարոտիսյան ծոցի, այլ նաև մարմնի այլ մասերի անոթների գրգռումով։ Այսպես, զարկերակային ճնշումը կարող է փոփոխվել նաև թոքերի, աղիքների, փայծաղի և այլ անոթների ընկալիչների դրդումից։ Թոքային զարկերակում ճնշման բարձրացման հետևանքով, ճնշումընկալիչների դրդումը առաջացնում է սրտի գործունեության ռիթմի դանդաղում, ճնշման անկում և փայծաղի անոթների լայնացում (Պարինի ռեֆլեքս)։ Աջ նախասրտում՝ սիներակների բացման տեղում գոյություն ունի մի այլ ռեֆլեքսածին դաշտ, որտեղ գտնվող ճեշումընկալիչները գրգռվում են սիներակներում և նախասրտերում ճնշումը բարձրանալիս (նախասրտերի սիստոլայի, երակային կանգի ժամանակ)։ Այդ ընկալիչներից սկիզբ առնող ճնշիչ նյարդերով ընթացող ազդակները ռեֆլեքսային ճանապարհով հաճախացնում և ուժեղացնում են սրտի աշխատանքը (Բեյնբրիջի ռեֆլեքս)՝ բարձացնելով զարկերակային արյան ճնշումը։ 

Ճնշման ռեֆլեքսային կարգավորումն իրագործվում է ոչ միայն մեխանընկալիչների օգնությամբ, այլ նաև քիմիական ընկալիչների, որոնք զգայնություն են ցուցաբերում արյան քիմիական կազմի փոփոխությունների նկատմամբ։ Քիմիական ընկալիչների կուտակումներ գոյություն ունեն աորտայի վերել մասում և կարոտիսյան ծոցում։ Այդ կուտակումները կոչվում են կծիկներ կամ մարմնիկներ։ Քիմիական ընկալիչներից սկսվող նյարղաթելհրը Լյուդվիգ-Շիոնի և Հերինգի նյարդերի կազմում հասեում են երկարավուն ուղեղ։ Սիրտանոթային համակարգի գործունեության կարգավորման մեջ առավել մեծ դեր են խաղում աորտայի քիմիական ընկալիչները։ Նրանք ռեակցիա են ցուցաբերում արյան մեջ թթվածնի խտության նվազման, ածխաթթու գազի ն ջրածնային իոնների ավելացման նկատմամբ։ Դրանք գրգռվում են նաև ցիանիդների, նիկոտինի և այլ օրգանական ե անօրգանական նյութերի ազդեցությունից։ Այդ ընկալիչներից ազդակները գնում են երկա¬րավուն ուղեղ բարձրացնելով անոթասեղ¬միչ կենտրոնի լարվածությունը;

Անոթները նեղանում են ու ճնշումը բարձրանում։ Այսպիսով, աորտայի և կարոտիսյան ծոցի քիմիական ընկալիչների խթանումը առաջացնում է անոթասեղմիչ ճնշող ռեակցիաներ, իսկ ճեշումընկալիչներինը՝ անոթալայնիչ, ապաճնշող։ Վ.Մ.Չեռնիգովսկիե պարզել է, որ քիմիական ընկալիչներ գոյություն ունեն նաև սրտի, փայծաղի, երիկամների, ոսկրածուծի, մարսողական օրգանների անոթներում և այլն։ Նրանք ընկալում են սննդարար նյութերի, հորմոնների խտության, օսմոսային ճնշման փոփոխություններն ու ազդակներ հաղորդում ԿՆՀ։ Բացի սիրտանոթային համակարգի ընկալչական գարիներից առաջացող սեփական ռեֆլեքսներից գոյություն ունեն նաև զուգակցված ռեֆլեքսներ։ Դրանք այլ օրգաններում և համակարգերում առաջացող ռեֆլեքսներ են, որոեք գլխավորապես դրսևորվում են զարկերակային ճնշման բարձրացումով։ Դրանց կարելի է առաջացնել, օրինակ, մարմնի մակերեսի գրգռումով։ Այսպես, ցավային գրգիռների ժամանակ ռեֆլեկտոր կծկվում են անոթները, հատկապես որովայնի խոռոչի և բարձրացնում զարկերակային ճնշումը։ Մաշկի սառի ընկալիչների գրգռումը նույնպես առաջացնում է անոթների, առավելապես, մաշկային զարկերակիկների, ռեֆլեքսային նեղացում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին