1. Ատամների ծկթման ժամկետների ուշացում: Առաջանում է ինչպես ընդհանուր, այնպես էլ տեղային պատճառներից: Ընդհանուր պատճառ են հանդիսանում ռախիտը, պալարախտը, նյարդային և ներզատիչ համակարգերի հիվանդությունները: Տեղային պատճառներից են ատամների սաղմի դիրքի խանգարումները, կաթնատամների պերիօդոնտիտը, ծնոտների թերի զարգացումը: Ամենից հաճախ հանդիպում են “իմաստության” ատամների և վերին ծնոտի ժանիքների ռետենցիա:
2. Ատամների ժամկետից շուտ ծկթում – պատճառը համարվում է ակսելերացիան: Հազվադեպ է հանդիպում, սակայն եղել են դեպքեր, երբ նորածինները ունեցել են արդեն ծկթած ատամներ, որոնք պետք է անհապաղ հեռացվեն:
3. Գերկոմպլեկտային ատամներ – որոնք կարող են ծկթել ինչպես ատամնաշարում, այնպես էլ նրանից դուրս, հաճախ ունենում են ոչ նորմալ փշաձև տեսք, երբեմն էլ նորմալ տեսք:
4. Ատամների ընդհանուր քանակի քչացում - ադենտիա: Բնորոշ է վերին ծնոտի կողմնային կտրիչներին և իմաստության ատամներին: Հազվադեպ հանդիպում է ամբողջական ադենտիա, երբ բացակայում են բոլոր ատամները:
5. Ատամների ձևի փոփոխություններ, երբ հանդիպում են հարևան ատամների պսակների  կամ ամբողջական ատամների սերտաճում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին