Մտածողության ասոցիատիվ պրոցեսների ձևի խանգարումներից` քերականական շարքի խանգարումների տարբերակներից մեկն է: Անկապությունը մեկ մտքի շրջանակներում, մտքի առանձին մասերի միջև ներքին տրամաբանական կապերի բացակայությունն է։ Հիվանդի խոսքը անավարտ արտահայտությունների, առանձին բառերի կամ բառակապակցությունների հավաքածու է, հիվանդի ընկալման դաշտում հայտնվող ցանկացած առարկայի թվարկում։ Անկապության արտահայտված աստիճանը կոչվում է ինկոհերենցիա։ Այս խանգարումն արտաքնապես նման է ճեղքվածությանը։ Մտքի քերականական շարքի խանգարումները դիտվում են շիզոֆրենիայի, օրգանական և էպիլեպտիկ թուլամտության, երբեմն՝ գիտակցության խանգարումների ժամանակ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին