Օրգանիզմում մկանների կծկումն ավելի հաճախ ուղեկցվում է երկարության և լարվածության փոփոխությամբ։ Այդպիսի կծկումները կոչվում են անիզոտոնիկ կամ խառը կծկումներ, որոնք հիմնականում հանդիպում են շարժուն աշխատանքի ժամանակ, քայլելիս, վազելիս և այլն։ Շարժուն աշխատանքի ընթացքում տեղի է ունենում մկանի հաջորդական կծկում և թուլացում ու իրականանում է կծկման երկու ձև. ա) համակենտրոն կծկում, երբ արտաքին ծանրությունն ավելի փոքր է, քան մկանի զարգացրած լարվածությունը։ Այս դեպքում այն կարճանում է և առաջացնում շարժում, բ) ապակենտրոն կծկում, երբ արտաքին ծանրությունն ավելի մեծ է, քան մկանի լարվածությունը, մկանը լարվում է, ձգվում (երկարում), կատարելով բացասական շարժուն աշխատանք։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին