Արտակարգ իրավիճակներում առողջապահության մարմինների գործունեության պայմանները արմատապես տարբերվում են նրանց ամենօրյա գործունեությունից, քանի որ միաժամանակ առաջանում են զանգվածային սանիտարական կորուստներ և կարճ ժամկետներում անհրաժեշտություն է ստեղծվում ախտահարվածներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման, օջախներից արագ տարահանման  կազմակերպման համար: Այս աշխատանքների կազմակերպման համար ստեղծված է ԱԻ-ներում առողջապահության կազմում անհետաձգելի բուժօգնության ծառայությունը: 

Այս ծառայությունը գործում է հետևյալ հիմնական սկզբունքներով.
- անհետաձգելի բուժօգնության ծառայությունը պետք է կրի պետական բնույթ, որպես համապետական համակարգի բաղադրիչ մաս
- ԱԻ-ներում աշխատելու համար ուժերը և միջոցները պետք է գտնվեն բարձր պատրաստականության վիճակում 
- կազմավորումները պետք է լինեն բազմակողմանի նախապատրաստված 
- յուրաքանչյուր կազմավորում պետք է ունենա իր նախանշանակությունը
Անհետաձգելի բուժօգնության ծառայություն ստեղծելիս ղեկավարվում են տեղի տարածքային, արտադրական և ռեգիոնալ սկզբունքներով, ընդ որում ծառայության կառավարման մարմինները, հիմնարկները և կազմավորումները ստեղծվում են առողջապահության գործող և ԱԻ-ներում կազմավորված միավորների հիման վրա:

Անհետաձգելի բուժօգնության խնդիրները.
- Անհետաձգելի բուժօգնության կազմակերպում, ախտահարվածների տարահանում և վերջնական բուժում:
- Ախտահարվածների առողջության և աշխատունակության վերականգնում, չարդա-րացված անվերադարձ կորուստների, հաշմանդամության և մահացության ցուցանիշների մաքսիմալ նվազեցում բուժտարահանման ընթացքում:
- Աղետների հետևանքով բնակչության հոգենյարդային և էմոցիոնալ  ազդեցության նվազեցում,  բուժկանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում և ախտահարվածների ռեաբիլիտացիայի (վերականգնման) կազմակերպում:
- ԱԻ-ների շրջաններում բնակչության սանիտարական բարեկեցության ապահովում, զանգվածային վարակիչ հիվանդությունների ծագման և տարածման կանխարգելում:
- ԱԻ-ների հետևանքների վերացման ժամանակահատվածում, աշխատանքներում ընդգրկված անձնակազմի առողջության պահպանում և բուժօգնության ցուցաբերում:
- Զոհվածների և ախտահարվածների նկատմամբ դատա-բժշկական փորձաքննության կազմակերպում (որոշվում է ախտահարման ծանրությունը, ելքը  և  մահվան անմի-ջական պատճառը):

ԱՐՏԱԿԱՐԳ  ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ  ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 

Բնակչության բուժտարահանման ապահովումը (ԲՏԱ) -  կազմակերպչական, բժշկական, տեխնիկական միջոցառումների համալիր է,  ուղղված  բուժ. տարահամնան փուլերում տուժածներին առաջին բուժ օգնության ցուցաբերմանը և բուժմանը ,ախտահարման օջախներից ըստ բժշկական ցուցումների համապատասխան բժշկական հիմնարկներ տարահանմանը: Այս դեպքում տուժածները ապահովում են անհետաձգելի բուժ-օգնության հետևյալ տեսակներով՝ մինչհոսպիտալային – I բուժօգնություն, մինչբժշկական և I բժշկական, հոսպիտալային – որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություններով:

Բուժօգնության տեսակը- բուժկանխարգելիչ միջոցառումների համալիր է, որը որոշակի խնդիրների լուծման համար պահանջում է համապատասխան բժշկական մասնագետների նախապատրաստում  բուժ օգնության ցուցաբերման և բուժման ընդհանուր համակարգում :

Բուժտարահանման փուլ (ԲՏՓ) –  դա առողջապահության ուժերը և  միջոցներն են, որոնք ծավալվում են բուժ. տարահանման ճանապարհներին և նախատեսված են տուժածների ընդունման, բժշկական տեսակավորման, տարբեր տեսակի բուժօգնություն ցուցաբերելու և անհրաժեշտության դեպքում հետագա տարահանմանը նախապատրաստելու համար: Ներկայումս ընդունված է բնակչության ըստ նշանակության բուժտարահանման երկփուլային համակարգը. 

Բուժտարահանման I փուլը՝   աղետի գոտում գտնվող և գործող  բժշկական հիմ-նարկներն են,  անհետաձգելի բուժ. օգնության կետերում  ծավալված շտապ բուժօգնու-թյան բրիգադները, բուժակային և բժշկա - քույրական բրիգադները, որոնք ուղարկված են աղետի գոտի մոտակայքում  գտնվող բուժհիմնարկներից և զորամասերի բուժկետերից: Տվյալ փուլին բնորոշ են մինչբժշկական և առաջին բժշկական օգնության տեսակները:

Բուժտարահանման II փուլը`  օջախից դուրս գտնվող, ինչպես նաև լրացուցիչ ծա-վալված բուժհիմնարկներն են, որոնք նախատեսված են սպառիչ բուժօգնության ցուցաբերման՝ որակավորված և մասնագիտացված, ինչպես նաև մինչև  վերջնական ելքը ախտահարվածների բուժման համար: Զանգվածային ախտահարման օջախում ախտահարվածներին բուժօգնության ցուցաբերման ողջ աշխատանքը պայմանականորեն կարելի է բաժանել 3 շրջանի.

1. Մեկուսացման շրջան–  տևում է աղետի առաջացման վայրկյանից մինչև փրկարար աշխատանքների կազմակերպման սկիզբը: 
2. Փրկման շրջան–  փրկման աշխաըանքների սկզբից մինչև տուժածներին ախտահարման օջախի սահմաններից տարահանման ավարտը:
3. Վերականգման շրջան-  որը բժշկական տեսակետից բնութագրվում է տուժածների պլանային բուժմամբ և մինչև վերջնական ելքը վերականգնման անցկացմամբ:

1)Մեկուսացման շրջանում, երբ տուժածները աղետի գոտում, անկախ անհետաձգելի բուժ. օգնության կազմակերպման մակարդակից, մնում են միայնակ, առանձնակի նշանակություն է ստանում I բուժօգնությունը: Այս շրջանը կարող է տևել մի քանի րոպեից (1988 թ. Արզամասոոում և Սվերդլովսկում վագոնների պայթյունը) մինչև մի քանի օր (1988թ. Հայաստանի և 1995թ. Նեֆտեգորսկի երկրաշարժը): Այդ պայմաններում ամբողջ բնակչությունը պետք է նախօրոք սովորի պահելակերպը և հատկա-պես ինքօգնության և փոխօգնության կարգով I բուժօգնության ցուցաբերման կա-նոնները:

2)Փրկման շրջանը–  սկսվում է այն վայրկյանից, երբ ախտահարման օջախ են մտնում շտապ բուժօգնության առաջին բրիգադները, բժշկաքույրական բրիգադները և անհետաձգելի բուժօգնության քույրական բրիգադները: 5-10 այդպիսի բրիգադներ միանալով կազմում են բժշկական  ջոկատ, որը և հանդես է գալիս, որպես բուժտար-հանման առաջին փուլ: Այս փուլում բժիշկների աշխատանքը առաջին հերթին պետք է ուղղված լինի անհետաձգելի բուժօգնության միջոցառումների կատարմանը ըստ կյանքի ցուցումի և ախտահարվածների բուժհիմնարկներ տարհաման պատրաստմանը: Բավականին կարևոր խնդիր է դրվում բրիգադաների բժիշկների վրա, որոնք առաջինն են ժամանում աղետի գոտի: Բժիշկները պետք է կողմնորոշվեն աղետի բնույթի և մասշտաբի (ծավալի), տուժածների քանակի և մասնավորապես ախտահարումների տեսակի, ակտիվ մասնակցեն փրկարար աշխատանքների անցկացման գործում, կազմակերպեն ախտահարվածների առաջնային բժշկական տեսակավորում, բուժօգնության ցուցաբերմանը և տարահանման պատրաստմանը: Յուրաքանչյուր տուժածի առաջնային զննման վրա բժիշկը պետք է կորցնի, ոչ ավել, քան 15-40 վարկյան:

1) Բերանի խոռոչի և վերին շնչուղիների զննում օտար մարմինների միաժամանակյա հեռացմամբ և արտաքին շնչառության ֆունկցիաների վերականգմամբ: Այս միջո-ցառումների հաջորդականությունը որոշվում է 5-10 րոպեի ընթացքում տուժածի շնչառության կյանքի վտանգի առկայությամբ: 

2) Շնչառական շարժումների բնույթի գնահատում, վերակենդանացման միջոցա-ռումների անցկացում:

3) Արյունատար անոթների ամբողջականության որոշում և արտաքին արյունահո-սության ժամանակավոր կանգնեցում, առաջին հերթին երակային:

4) Սիրտ-անոթային համակարգի գնահատականը: Այս դեպքում բացառվում է պուլսի հաշվարկը, երակային ճնշման չափումը, սրտի աուսկուլտացիան: Առաջնային զն-նման ժամանակ որոշվում է պուլսի առկայությունը, օրինակ նրա բացակայությունը նախաբազկի զարկերակների վրա վկայում է սիստոլիկ զարկերակային ճնշման  80մմ սնդիկի սյունից ցածր նվազեցման մասին, որը և ուղիղ ցուցում է անհետա-ձգելի  բուժօգնության միջոցառումների անցկացման համար:

5) Տեսողության և այլ զգայարանների ֆունկցիաների գնահատում:

6) Խոսակցական կոնտակտի գնահատում, վերջույթների հոդերում ակտիվ և պասսիվ շարժումների առկայություն կամ բացակայություն:

Այս միջոցառումների անցկացումը պետք է զուգակցվի համապատասխան բժշկա- կան միջոցների ներգործությամբ:

Բուժօգնության տեսակները.
1) Առաջին բուժօգնություն
2) Մինչբժշկական օգնություն
3) Առաջին բժշկական օգնություն
4) Որակավորված բժշկական օգնություն
5) Մասնագիտացված բժշկական օգնություն

Առաջին բուժօգնություն – պարզագույն բուժմիջոցառումների համալիր է, կատարվում է ախտահարման կամ վնասվածքը ստանալու տեղում ինքնօգնության և փոխոգնության կարգով, ինչպես նաև փրկարար աշխատանքների մասնագետների կողմից, օգտագոր-ծելով տաբելային և ձեռքի տակ եղած միջոցները: Առաջին բուժօգնության նպատակն է՝ տուժածի կյանքին անմիջական վտանգ սպառնացող գործոնների վերացում և արագ տարահանում ախտահարման գոտուց: Առաջին բուժօգնության ցուցաբերման օպտիմ-ալ ժամկետը - ախտահարումը ստանալուց հետո առաջին 30 րոպեներն են, իսկ շնչա-ռության կանգի դեպքում այդ ժամանակը կրճատվում է 5-10 րոպե: Առաջին բուժօգնու-թյունը 30 րոպեի ընթացքում իջեցնում է բարդությունների առաջացումը: Օգնության բացակույությունը վնասվածքից հետո 1 ժամվա ընթացքում, ավելացնում է անբարենպաստ ելքերի քանակը 30%, մինջև 3 ժամ – 60%, մինջև 6 ժամ – 90%-ով: Առաջին բուժօգնության ծավալը կախված է ստացված ախտահարումների բնույթից: Վնասվածք ստանալու դեպքում առաջին բուժ օգնությունը ընդգրկում է հետևյալ միջոցառումները՝

- տուժածների դուրս բերումը փլատակներից և ապաստարաններից
- վերին շնչուղիների անցանելիության վերականգնում (վերին շնչուղիների մաքրում լորձից, հողից, օտար մարմիններից), թոքերի արհեստական օդափոխություն, բերան-բերան, բերան-քիթ մեթոդով
- արտաքին արյունահոսության ժամանակավոր կանգնեցում (ռետինե լարան, ճնշող վիրակապ, արյունահոսող անոթի մատով սեղմում)
- սրտի փակ անուղակի մերսում
- բաց պնևմոթորաքսի դեպքում հերմետիկ վիրակապ
- այրվածքների և վերքերի  ասեպտիկ վիրակապում 
- կոտրվածքների, փափուկ հյուսվածքների վերքերի, այրված վերջույթների տրանսպորտային  անշարժեցում տաբելային և ձեռքի տակ եղած միջոցներով
- ձրտահարության դեպքում տուժածի տաքացում
- այրվածքների դեպքում այրվող հագուստի մարում
- Արտաքին միջավայր ԹՈՒԱՆ-ի արտահոսքի դեպքում միջոցառումների ծավալը հետևյալն է
- վարակված տեղանքում գտնվելու ժամանակ անհատական պաշտպանման միջոցների  օգտագործում 
- թունավորման դեպքում անտիդոտի ներարկում
- մաշկի բաց մասերի մասնակի հատուկ մշակում ջրով, օճառով լվացում , ախտահարված գոտուց տուժածի դուրս բերում, մասնակի սանիտարական մշակում

 Ճառագայթային վթարների դեպքում առաջին բուժօգնությունը ընդգրկում է՝
- ճառագայթային նյութերի օդով, ջրով, սննդամթերքով օրգանիզմ ներ-թափանցելու կանխում
- ճառագայթային նյութերով ախտահարված տարածքից ախտահարվածների դուրս բերում
- կանխարգելման միջոցների օգտագործում
- մարմնի բաց մասերի հատուկ մշակում 
- ճառագայթային նյութերի հեռացում հագուստի վրայից
Նշված միջոցառումների ժամանակին անցկացումը 2 անգամ իջեցնում է ախտա-հարման  անբարենպաստ ելքը:

Մինչբժշկական օգնություն – Մինչբժշկական օգնությունը ցուցաբերվում է միջին բուժ. անձնակազմի (շտապ բուժ. օգնության բուժակային բրիգադների անձնակազմ և բժշկաքույրական բրիգադների բուժքույրեր) կողմից օգտագործելով գույքացուցակային միջոցները, որի նպատակն է օջախում ցուցաբերված առաջին բուժական օգնության թերությունների շտկումը և կյանքին սպառնացող անմիջական գործոնների վերացումը:

Բժշկական օգնության ծավալը ընդգրկում է՝
- ասֆիքսիայի վերացում (բերանի և քթըպանի մաքրում),
- թոքերի արհեստական օդափոխության անցկացում S-ձև խողովակի և  «ԱՄԲՈՒ»-ի պարկի միջոցով, 
- վարակված տեղայնքում գտնվելու ժամանակ ախտահարվածին հակագազի ,ռեսպիրատորի  հագցնում,
- ախտահարվածի սիրտ-անոթային համակարգի (զարկերակային ճնշման չափում, սրտի կծկումների հաշվակ) և շնչառականն օրգանների ֆունկցիաների  (շնչառության խորությունը և հաճախականությունը) վերահսկում,
- ինֆուզիոն միջոցների ներարկում
- սիրտ-անոթային և ցավազրկող դեղամիջոցների ներարկում,
- հակաբիոտիկների, հակաբորբոքայիին դեղամիջոցների, սեդատիվ, հակա-ցնցումային և հակափսխումային միջոցների ադսոր¬բենտների, անտիդոտ-ների և այլնի ներարկում,
- ռետինե լարանի, ճնշող վիրակապի, բեկակալի ճիշտ դրման վերահսկում և անհրաժեշտության դեպքում ուղղում տաբելային բժշկական միջոցների օգտագործմամբ,
- ասեպտիկ և օկլյուզիոն վիրակապերի դնում
- օդի ցածր ջերմաստիճանի դեպքում տուժածների տաքացում (տաք հե-ղուկներ), եթե որովայնը վնասված չէ:

Մինչբժշկական օգնության ցուցաբերման օպտիմալ ժամկետն է  մինչև 1 ժամ վնասվածքից հետո: Առաջին բժշկական օգնությունը  բնութագրվում է, որպես բուժ. կանխարգելիչ միջոցառումների կոմպլեքս, կատարվում է բժիշկների կողմից բժշկական տարահանման առաջին փուլում և  ուղղված է ախտահարման հետևանքների վերացմանը, որոնք սպառ-նում են տուժածի կյանքին, հնարավոր բարդությունների կանխարգելմանը և տուժած-ներին պատրաստմանը տարհանման: Առաջին բժշկական օգնության ցուցաբերման օպտիմալ ժամկետներն են՝ առաջին 4-6 ժամը ախտահարումը ստանալու պահից: Առաջին բժշկական օգնության ցուցաբերումը իրականացվում է շտապ բուժ- օգնության բժշկական բրիգադաների, բժշկա-քույրական բրիգադաների և բժշկական հիմնարկների անհետաձգելի բուժօգնության բրիգադաների, նաև պահպանված և գործող բուժ. կանխարգելման հիմնարկների բուժանձնակազմի կողմից: Առաջին բժշկական օգնության ծավալը կարող է լինել ինչպես լրիվ, այնպես էլ կրճատված: 

Կրճատված ծավալը ընդգրկում է հետևյալ միջոցառումները.

- արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման վերացում (վերին շնչուղիներից արյան և լորձի մաքրում, լեզվի ֆիքսում, ծնոտների կոտրվածքների դեպքում տրանսպորտային բեկակալների դնում, օդատար խողովակի ներմուծում, բաց պնևմոթորաքսի դեպքում կրծքավանդակի վերքի կարում, տրախեոստոմայի դնում) փականային պնևմոթորաքսի դեպքում պլևրալ խոռոչի դրենավորում,

- արյունահոսության վերջնական կանգնեցում (անոթի կարում, կամ վերքում անոթի կապում)

- հակաշոկային միջոցառումերի  համալիր անցկացում (ինֆուզիոն թերապիա, ուղղված տուժածին տարահանելի դարձնելուն կոլոիդ, բյուրեղային և գլյուկոզա պարունակող արյան փոխարինիչներ), ցավազրկող միջոցներ, նովոկային բլոկադաներ, տուժածներին տաք հեղուկներով (աղե-հիմնային լուծույթներ), թթվածնով ապահովում  և տու-ժածների տաքացում:Անցկացված միջոցառումների արդյունավետության վերահսկումը իրականացվում է   պուլսի հաճախականության հաշվումով, զարկերակային ճնշման ցուցանիշներով և յուրաքանչյուր ժամվա ընթացքում դիուրեզի մեծությամբ:

- միզակապության ժամանակ միզապարկին  կաթետերիզացում կամ  վեր-ցայլքային պունկցիա,

- վերջույթի տրանսպորտային ամպուտացիա 

Լրիվ ծավալով առաջին բժշկական օգնության ցուցաբերման դեպքում վերը նշված միջոցառումներին ավելանում են.

- թարախային բորբոքային  բարդությունների կանխագերլման միջոցների օգտագործում հակաբիոտիկների, սիճուկների, վակցինաների և ուրիշ այլ հակաբորբոքային դեղամիջոցների ներարկում

- ցուցաբերված մինչբժշկական օգնության թերությունների վերացում,  անհրաժեշտության դեպքում անտիդոտների կրկնակի ներարկում 

Որակավորված բուժօգնություն - դա վիրաբուժական և թերապևտիկ միջոցա-ռումների կոմպլեքս է, որը կատարվում է բժիշկների կողմից բժշկական հիմնարկներում: Նպատակն է՝ տուժածի կյանքին սպառնացող հետևանքների, առաջացած բարդությունների դեմ պայքարը ու բարդությունների կանխարգելումը, և բուժումը մինչև ելք: Որակավորված բուժ. օգնության ցուցաբերման օպտիմալ ժամկետը համարվում է 8-12 ժամ ախտահարումը ստանալուց հետո:

 

Մասնագիտացված բուժօգնություն - Բուժկանխարգելիչ մոջոցառումների համալիր  է, ցուցաբերվում է բժիշկ -մասնագետների կողմից մասնագիտացված բուժհիմնարկներում, որոնք ունեն հատուկ բուժախտորոշիչ  սարքավորումներ: Նպատակն է՝ հաշմանդամության կրճատումը, մահացության կրճատումը և բուժումը մինչև վերջնական ելք: Այս երկու բժշկական օգնությունները բուժկանխարգելման հիմնարմների գործունեության մեջ դժվար է տարանջատել, քանի որ նրանք փոխկապված են միմյանց հետ: Որակավորված և մասնագիտացված բուժօգնությունները կազմակերպվում են բուժ. տարահանման 2 փուլում աղետի գոտուց դուրս գտնվող բուժհիմնարկներում: Տուժածները այս փուլում ուղարկվում են ըստ ախտահարման պրոֆիլի, և այս դեպքում տարբերում են հետևյալ խմբերը.

- գլխի, պարանոցի, ողնաշարի, պերիֆերիկ նյարդային ճյուղերի վնասվածքներով

- հենա-շարժական ապարատի մեխանիկական վնասվածքներով

- կրծքավանդակի օրգանների, որովայնի և կոնքի վնասվածքներով

- այրվածքներով տուժվածներ

- ճառագայթային հիվանդությունով, թունավոր ուժեղ ազդող նյութերով և  մանրէաբանական տոքսիններով թունավորվածները

- վարակիչ հիվանդություններով, այդ թվում նաև վտանգավոր

- հոգեկան խանգարումներով և այլն

Հաշվի առնելով տուժածների զանգվածային ընդունման հավանականությունը, բժշկական հիմնարկները անմիջապես աղետի մասին տեղեկությունը ստանալուց հետո պետք է նախապատրաստվեն  արտակարգ իրավիճակներում աշխատելու համար: 

Նախապատրաստական միջոցառումներին են պատկանում՝

- անձնակազմի տեղեկացումը և կանչը բուժհիմնարկ

- ամբուլատոր բուժմանը ենթակա հիվանդների դուրս գրումը

- լրացուցիչ մահճակալային  ֆոնդի ծավալում

- օջախում գերակշռող ախտահարմանը  համապատասխան բաժանմունքների  վերապրոֆիլավորումը

- ընդունման բաժանմունքի վերափոխումը  ընդեւնման և տեսակավորման

- բժշկական գույքի ստացում

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏԱՀԱՐՎԱԾՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄ

Ժամանակակից բուժտարհանման միջոցառումների կարևորագույն տարրերից մեկն է հանդիսանում բժշկական տեսակավորումը: Բժշկական տեսակավորման սկզբունք-ները մշակվել և առաջարկվել են Ն. Ի. Պիրոգովի կողմից և օգտագործվում են առ այսօր: Բժշկական տեսակավորումը իրենից ներկայացնում է ախտահարվածների, տուժածների բաշխումը բուժ տարհանման և կանխարգելիչ միատեսակ միջոցառումների կարիք ունեցողների խմբերի, համաձայն բժշկական ցուցումի և բուժօգնության ծավալի, որը կարող է ցուցաբերվել կոնկրետ պայմաններում բուժ. տարահանման տվյալ փուլում: Բժշկական տեսակավորման նպատակն է՝ օպտիմալ ծավալով ախտահար-վածներին ժամանակին բուժօգնության ցուցաբերման ապահովումը և ռացիոնալ տա-րահանումը: Բժշկական տեսակավորումը կատարելիս ղեկավարվում են հետևյալ հիմնական տեսակավորման հատկանիշներով՝

- ախտահարվածների շրջապատի համար վտանգավորության հատկանիշը

- բուժական հատկանիշը՝ բուժօգնության ցուցաբերման անհրաժեշտության աստիճանը

- տարահանման հատկանիշը՝ տարահանման հնարավորությունը, անհրաժեշտությունը և հերթականությունը

(աղյուսակ 1)

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ 

Տարբերում են տեսակավորման 2 տեսակ (ձև). ներփուլային և տարահանումա փոխադրամիջոցային: Ներփուլային տեսակավորման ժամանակ առանձնացվում են տուժածների խմբեր, ըստ նրանց շրջապատի համար վտանգի և միատեսակ բուժկանխարգելիչ միջոցառում-ների անհրաժեշտությանը, և որոշում են տվյալ փուլի որ ֆուկցիոնալ ստորաբաժանում պետք է ուղարկվի տուժածը: Տարահանումատրանսպորտային տեսակավորման նպատակը՝ բաշխել տուժածներին միատեսակ խմբերի և որոշել տարահանման նշանակությունը, հերթականությունը, դիրքը (նստած, պառկած) և տեսակը: Բժշկական տեսակավորումը անցկացնելու համար ստեղծվում է տեսակավորման բրիգադ, որը գլխավորվում է բժշկով: Բժշկական տեսակավորման հաջող իրականացման նախապայմանները հետևյալն  են.

- ցանկացած բժշկական հաստատությունում ինքնուրույն ընդունման և տեսակավորման ստորաբաժանումների հատկացում և նրանց աշխատանքը կազմակերպելու նպատակով առանձին քայլողների և պատգարակայինների համար բավականաչափ տարողությամբ տարածքների տրամադրում

- նշված ստորաբաժանումների համար անհրաժեշտ թվով անձնակազմի հատկացում և տեսակավորման բրիգադաների կազմում (1 բժիշկ, 2 բուժքույր և 2 բրիգադիր հաշվառող, պատգարակայինների տեսակավորման համար և 1 բժիշկ, 1 բուժքույր և 1 գրագիր հաշվառող քայլողների տեսակավորման համար)

- կեսակավորման բրիգադաների ապահովումը անհրաժեշտ բժշկական կահավորանքով, գույքով և փաստաթղթերով (առաջնային բժշկական քարտ, տեսակավորման դրոշմանիշների, հաշվառման մատյաններ):

Բժշկական տեսակավորման գործնական անցկացումը սկսվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող ռադիոակտիվ և վթարավտանգ ԹՆ-ով ախտահարվածների, վարակիչ և հոգեկան հիվանդների առանձնացումից: Մնացածները բաժանվում են քայլողների և պատգարակայինների խմբերի: Նշված խմբերի ախտահարվածները ուղարկվում են ընդունման և տեսակավորման բաժանմունքի համապատասխան ֆունկցիոնալ ստորաբաժանումներ: Զննման և անհրաժեշտ բժշկական միջոցառումների անցկացման համար պատգարակայիններին տեղավորում են բավականին մեծ տարածք ունեցող սրահներում, այսպես կոչված "Պիրոգովյան շարքերով": Տեսակավորման բրիգադը տեսակավորումը սկսում է ընտրովի մեթոդով, այսինքն արագ մակերեսային զննման միջոցով հայտնաբերվում են անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցողները, որոնք անմիջապես ուղարկվում են բժշկական հաստատության համապատասխան ֆունկցիոնալ ստորաբաժանումներ (շարունակվող արյունահոսություններ, ասֆիքսիա, շոկի և այլն: Դրանից հետո տեսակավորումը իրականացվում է հոսքային մեթոդով, այսինքն յուրաքանչյուր տուժած բուժ-քրոջ և գրագիր արձանագրողի կողմից նախապատրաստվում է բժշկական զննման, համապատասխան փաստաթղթերի պարտադիր լրացմամբ: Պետք է նշել, որ տուժածների հոսքը բժշկական հաստատություններ կրում է ալիքաձև բնույթ, որը թույլ է տալիս ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում ազատել ընդունման և տեսակավորման բաժանմունքները ախտահարվածներից մինչև տուժածների նոր հոսքի ընդունումը: Ախտահարվածների զանգվածային ընդունման դեպքում դեպի համապատասխան ֆունկցիոնալ ստորաբաժանումներ տուժածներին ուղարկելու գործընթացը արագացնելու նպատակով ստեղծվում են լրացուցիչ տեսակավորման բրիգադաներ համապատասխան բաժանմունքների անձնակազմի թվից: Բժշկական տեսակավորման ընթացքում ախտահարվածների ըբդահանուր վիճակի, բնույթի, զարգացող բարդությունների և հնարավոր ելքի գնահատման վրա հիմնված տարբերում ենք 5 տեսակավորման խմբեր 

ԲՈՒԺՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ

I Սահմանային վիճակներում գտնվող ծայրահեղ ծանր կյանքի հետ անհամա-տեղելի վնասվածքներով ախտահարվածները: Կյանքի համար անբարենպաստ ելք: Ցուցված է սիմպտոմատիկ թերապիա հատուկ հատկացված հիվանդասենյակներում: Տարահանման ենթակա չեն:

II Կենսական ֆունկցիաների արագ աճող խանգարումներով, ծանր վնասվածքներով ախտահարվածներ, որոնց վերացման համար անհրաժեշտ է անհետաձգելի բուժ-օգնության իրականացումը ըստ կյանքի ցուցումների (միայն նշված պայմաններում է հնարավոր ախտահարման բարենպաստ ելք):  Տարահանվում են առաջին հերթին:

III  Ծանր և միջին ծանրության վնասվածքներով ախտահարվածներ, որոնց համար նախատեսվում է բուժ. օգնության ցուցաբերումը երկրորդ հերթին, սակայն չի բացառվում կյանքի համար վտանգ սպառնացող բարդությունների առաջացումը: Ախտահարման ելքը համեմատաբար բարենպաստ է: Տարահանվում են երկրորդ  հերթին:

IV Թեթև և միջին ծանրության վնասվածքներով ախտահարվածներ, որոնց համար նախատեսվում է բուժ. օգնության ցուցաբերումը երկրորդ հերթին (կամ երկրորդ հերթին տարահանման նախապատրաստում): Հիմնականում կարիք ունեն ամբուլատոր և պոլիկնիկական բուժմանը բնակեցման վայրերում: Ելքը բարենպաստ է: Տարահանվում են երրորդ  հերթին:

V Թեթև վնասվածքներով ախտահարվածները, որոնք ենթակա են ամբուլատոր բուժման: Տարահանվում են ինքնուրույն:

Տեսակավորման խմբերը տոկոսային հարաբերությամբ բաշխվում են հետևյալ կերպ. I խումբ - 20 %, II խումբ - 20 %, III խումբ - 20 %, IV խումբ - 40 %:

ԱԽՏԱՀԱՐՎԱԾՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԱՐԱՀԱՆՈՒՄԸ

Զանգվածային ախտահարումների դեպքում անհետաձգելի բուժօգնության կազմակերպման համակարգի բավականին կարևոր տարրերից մեկն է համարվում բժշկական տարահանումը: Բժշկական տարահանումը  բուժտարահանման համակարգում միջոցառումների համալիր է, որը ուղղված է զանգվածային ախտահարման օջախներից տուժածների դուրս բերմանը և դեպի համապատասխան բուժտարահանման փուլեր տարհանմանը պատեհաժամ բուժօգնության ցուցաբերման և բուժման համար: Բնականաբար տուժածների ցանկացած տեղափոխումը հարկադրական քայլ է: Անհայտ է նրա բացասական ազդեցությունը ախտաբանական պրոցեսի ընթացքի և համապատասխանաբար տուժածի վիճակի վրա: Հետևաբար բժշկական տարահանումը չի դիտվում որպես ինքնանպատակ քայլ, այլ հանդիսանում է ԱԻ-ի վերացման գործընթացում բնակչությանը անհետաձգելի բուժ օգնության ցուցաբերման ընթացքում անընդհատ բժշկական տեսակավորման բաղադրիչ մասերից մեկը: Բժշկական տարահանման աշխատանքի կազմակերպման հիմքում ընկած են հետևյալ սկզբունքային դրույթները.

1) Տարահանման հաղորդականության պահպանումը կախված տուժածների վիճակից և ստացված ախտահարումների ծանրությունից:

2) Նախապատրաստական բժշկական միջոցառումների անցկացում ուղղված տեղափոխման ընթացքում ախտահարվածների կենսական կարևորագույն ֆունկցիաների պահպանմանը:

3) Տարահանման ընթացքում տուժածին ուղեկցող միջին բժշկական անձնա-կազմի համար նախատեսված բուժօգնության ցուցաբերման և հնարավորին չափ նվազագույն ժավալի ապահովում:

4) Ակտիվ մասնակցություն տարահանման համար նախատեսված տրանսպոր-տային միջոցների սարքավորումներով կահավորմանը և հագեցմանը:

Ժամանակակից պայմաններում մեծ տարածություններ տուժածների տար-հանման համար առավել նախընտրելի տրանսպորտային միջոց է համարվում օդային տրանսպորտը (ուղղաթիռներ, ինքնաթիռներ), որը թույլ է տալիս խնայողաբար և արագ հասցնել ախտահարվածներին բժշկական հաստատություններ: Կարճ տարածություններ տարահանելու համար գերադասելի է ավտոտրանսպորտի կիրառումը. յուրաքանչյուր տրանսպորտ պետք է ապահովի տուժածնեորի տարահանումը զանգվածային ախտահարման օջախից բժշկական հաստատություններ հնարավորին նվազագույն ժամկետում և առավել խնայողության եղանակով, որից էապես կախված է յուրաքանչյուր տուժածի մոտ ախտահարման ելքը: Կախված ախտահարման տեղակայումից տուժածների տեղափո-խումը պետք է կատարվի հետևյալ դիրքերում.

- դեմքի և վերին վերջույթների թեթև վիրավորումներով ախտահարվածներ՝ նստած կամ ինքնուրույն ուղեկցող անձով

- անգիտակից վիճակում վիրավորներ՝ պառկած "կողքի վրա" դիրքում

- կրծքավանդակի, որովայնի և փոքր կոնքի  օրգանների վիրավորվածներ՝ պառկած "փորի վրա" դիրքում

- կոնքի ոսկրերի կոտրվածքներով և որովայնի վիրավորումներով ախտահարվածներ՝ մեջքի վրա պառկած, ոտքերը բացված և ծնկան հոդերում ծալված վիճակում

- գիտակցության մեջ գտնվող գլխի, ողնաշարի, ստորին վերջույթների վիրավորումներով ախտահարվածներ՝ մեջքի վրա պառկած

- անգիտակից վիճակում ողնաշարի կոտրվածքներով կամ վիրավորումներով ախտահարվածներ՝ պառկած "փորի վրա" դիրքում:

Բնակչության պաշտպանությունը ԱԻ-ում

ԱԻ-ակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական աղետի, համաճարակի, անասնահամաճարակի, բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խաղտման: 

Բնակչության պաշտպանություն

ԱԻ-ում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիների, պետության և այլ սեփականատերերի ունեցվածքի պահպանության նպատակով իրավական, կազմակերպական և ինժիներատեխնիկական միջոցառումներ:

ԱԻ-ի կանխում - ԱԻ-ներ առաջացնող գործոնների կանխորոշում և վերացում:

ԱԻ-ի հնարավոր հետևանքների նվազեցում նախօրոք իրականացվող միջոցառումների համալիր արտակարգ իրավիճակների ազդեցության հնարավոր մեղմացման համար:

ԱԻ-ի հետևանքների վերացում ԱԻ-ում փրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշխատանքների կատարում մարդկանց կյանքի ու գործունեության բնականոն պայմաններ ապահովելու համար:

Աղետի գոտի - ԱԻ-ների հետևանքով տուժած տարածք (բնակավայր, օբյեկտ) կամ տարածքի մի մաս:

Տարահանում – վտանգավոր տարածքից անվտանգ տարածք մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխում ու տեղաբաշխում:

Պատսպարում ԱԻ-ում զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև ոչնչացման հատուկ միջոցների ազդեցությունից մարդկանց կյանքի ու գործունեության ժամանակավոր ապահովում համապատասխան շինությունների տարածքում:

Անհատական պաշտպանություն մարդկանց ճառագայթային, թունավոր և մանրեաբանական նյութերից պաշտպանության միջոցներով ապահովում:

Փրկարարական աշխատանքներ մարդկանց նյութական և մշակույթային արժեքների փրկության նպատակով միջոցառումների համալիր: 

Փրկարար - փրկարարական աշխատանքներ կատարելու համար, նախատեսված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորված ֆիզիկական անձ:

Փրկարար ուժեր - փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ, մասնագիտացված փրկարարներից բաղկացած կազմավորումներ:

ԱԻ-ում բնակչության պաշտպանության միջոցներ

Բնակչության պաշտպանության համակարգ

Բնակչության պաշտպանության համակարգում ընդգրկվում է և պետական, և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումները

ա) բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում վտանգավոր ձեռնարկության ու արտադրության նպատակահարմար տեղաբաշխումը բնակչության պաշտպանության տեսանկյունից;

բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի հիդրատեխնիկական կառույցների տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարությունը անվտանգության և հուսալիության անհրաժեշտ մակարդակներով;

գ) վտանգավոր օբյեկտների անվթար գործունեության ապահովումը;

դ) շրջակա բնական միջավայրի տարածքների և օբյեկտների ճառագայթա-քիմիական և մանրեաբանական վարակվածության դիտարկման և հսկողության կազմակերպումը;

ե) գյուղատնտեսական գործունեության կայունության ապահովումը:

ԱԻ-ում բնակչության պաշտպանության սկզբունքները և ձևերը

Բնակչութան պաշտպանությունը իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքումբնակչության պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է տարբերակված ըստ տարիքային, բնատարածքային, ռազմավարական, տնտեսական առանձնահատկությունների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բնակչության պաշտպանության սկզբունքներն են՝

1. մարդկանց կյանքի և առողջութան ապահովման գերակայունությունը

2. ԱԻ-ներում բնակչության պաշտպանության հարցերի հրապարակայնությունը

3. ԱԻ-ի հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ հետևանքներից բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների բնականոն գործունեության ապահովման միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը

4. տեխնածին վթարների, աղետների առաջացումը բացառելու նպատակով միայն ստուգված և տեխնիկական անվտանգությունը ապահովող փորձակված միջոցառումների իրականացումը:

Բնակչության պաշտպանության ձևերը

Տարահանում, պատսպարում և անհատական պաշտպանություն:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին