Նյարդային գրգիռների հաղորդման ընդհատման հետևանքով զգացողության կորուստ: Անեսթեզիան կարող է լինել ծայրամասային և կենտրոնական: Կախված նյարդային համակարգի ախահարման աստիճանից` տարբերում են մասնակի անեսթեզիա, երբ բացակայում է զգացողության առանձին տեսակը (ջերմային, ցավի, խորանիստ), և ընդհանուր անեսթեզիա, երբ բացակայում են բոլոր տեսակները: Մասնակի անեսթեզիան առաջանում է ողնուղեղի հետին եղջյուրների, հետին կամ կողմնային պարանիկների, երկարավուն ուղեղի միջային հատվածի ախտահարման հետևանքով: Ընդհանուր անեսթեզիան նկատելի է նյարդի, նյարդարմատի, ողնուղեղային հանգույցի բջիջների, միջային ժապավենի, ներքին պատիճի, կեղևի հետին կենտրոնական գալարի վնասման ժամանակ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին