Չնայած հետազոտման ժամանակակից մեթոդների հուսալիությանը և բարձր տեղեկատվությանը, անամնեզի հավաքումը շարունակում է մնալ անփոխարինելի ախտորոշման համակարգում։ Սրա կարևորությունը պայմանավորված է դրանով, որ անամնեզի մանրակրկիտ հավաքումը թույլ է տալիս 50-70 տոկոսով ճիշտ ախտորոշել և, որ ամենակարևորն է, օգնում է կազմել հետազոտման հետագա պլան՝ լրացուցիչ հետազոտման մեթոդների նպատակասլաց օգտագործման համար։

Անամնեզի տվյալների հավաքագրման գործընթացում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հետևյալի վրա.
-գանգատներ,
-ընտանեկան անամնեզ,
-աշխատանքի, կենցաղի ու ապրելակերպին վերաբերող տվյալների հավաքագրում,
-տարած հիվանդությունները,
-դաշտանային և վերարտադրողական /մանկածնման/ ֆունկցիան
-գինեկոլոգիական հիվանդություններ և սեռական օրգանների վիրահատություններ,
-ներկա հիվանդության պատմությունը։
Հաղորդակցումը հիվանդի հետ պետք է իրականացնել բարյացակամության, վստահության մթնոլորտում, պահպանելով հիվանդի մի շարք՝ մեկուսիության, հարմարավետության, գաղտնապահության, արժանապատվության, որոշումներին մասնակցելու, կարծիք հայտնելու, անվտանգության, արդյունավետ բուժօգնություն ստանալու իրավունքները։ Անամնեզի հավաքումը իրագործվում է հարց ու փորձի մեթոդով, որը կատարվում է որոշակի պլանով, որի ժամանակ պարզաբանվում են.

1.Անձնագրային տվյալներ. Հատուկ նշանակություն է տրվում հիվանդի տարիքին, որը բացատրվում է հետևյալով, նախ, ելնելով տարիքային անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկություններից, շատ հիվանդություններ ավելի հաճախ հանդիպում են որոշակի տարիքային խմբերում, օրինակ, վուլվովագինիտը ավելի հաճախ հանդիպում է մինչև 8 տարեկան հասակը կամ դաշտանադադարից հետո և, բացի այդ, միևնույն ախտանիշը, օրինակ, արյունային արտադրությունը կամ սպիտահոսությունը տարբեր տարիքային խմբերում հետևանք է միանգամայն հակադիր հիվանդությունների։
2.Աշխատանքի և կենցաղի պայմաններ. Մասնագիտական վնասակարության, աշխատանքի և կենցաղի պայմանների և վնասակար գործոնների (վիբրացիա, ծանրության բարձրացում, շփում թունավոր նյութերի հետ, գերսառեցում, գերտաքացում, ֆիզիկական և մտավոր գերլարվածություն) առկայության պարզաբանումը հաճախ օգնում է հասկանալ որոշ հիվանդությունների առաջացումն ու սրացումները։

Հիվանդների գանգատների պարզաբանում. Արանք հիվանդության սուբյեկտիվ ախտանիշներն են և ստիպում են հիվանդին դիմելու բժշկին։
Գինեկոլոգիական հիվանդների հիսնական գանգատներն են՝ ցավը, ախտաբանական արտադրությունը սեռական ճեղքից, արյունահոսությունը, դաշտանային և սեռական ֆունկցիաների զանազան խանգարումները, չբերությունը, հարակից օրգանների պունկցիաների խանգարումները։

Ցավ
Ամենից հաճախ հանդիպող գանգատը ցավն է, որի ժամանակ անհրաժեշտ : Ցավի առաջացման պատճառներից է հյուսվածքների մեխանի¬կական գրգռումը (ձգում, կծկում, տեղաշարժ), նյարդային վերջույթների և հյուսակների ճնշումը (բորբոքային և ուռուցքային ներսփռանքը (ինֆիլտրացիա), հյուսվածքների տեղաշարժը (սպիների, կպումների հետևանքով)։

Ախտաբանական արտադրություն
Առողջ կնոջ մոտ սեկրետը արտադրվում է սեռական համակարգի զանազան օրգանների կողմից (արգանդափողեր, արգանդ, հեշտոց, ոեշտոցի նախադուռ), որոնք ապահովում են լորձաթաղանթների խոնավացումը։ Այդ առումով տարբերում են վեստիբուլյար, հեշտոցային, պարանոցային, արգանդային և արգանդափողային սպիտահոսություն, որոնք մեծ մասամբ վարակի և որոշ արտասեռական հիվանդությունների հետևանք են (սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ)։ Անհրաժեշտ է պարզել արտադրության բնույթը (գույյը, հոտը, խտությունը, քանակը), պարբերականությունը ու կապը դաշտանային ֆունկցիայի հետ։

Արյունահոսություն
Կարող է լինել դաշտանային ֆունկցիայի խանգարման (մեյոռագիա, դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն), ախտաբանական հղիության (ինքնաբեր վիժում, պարանոցային հղիություն, արտարգանդային հղիության ընդհատում), նորագոյացությունների (արգանդի միոմա, հեշտոցի, վզիկի և արգանդի քաղցկեղ, վզիկի պոլիպ), կոագուլոպաթիաների հետևանք։

Դաշտանային ֆունկցիայի խանգարումներ
Հիվանդները կարող են գանգատվել դաշտանի բացակայությունից, միջդաշտանային պարբերաշրջանների երկարացումից օպսոմենոռեա), կարճացումից (պրոյոմենոռեա), դաշտանի տևողության փոփոխությունից (կարճատև և երկարատև դաշտան), կորցրած արյան քանակի փոփոխությունից (սակավ, շատ առատ դաշտան և արյունահոսություն դաշտանի ժամանակ)։

Սեռական ֆունկցիայի խանգարում
Սեռական կյանքով ապրելու անհնարինություն և անտանելիություն (հակակրանք, ցավ, արյունային արտադրություն հարաբերության ժամանակ)։

Չբերություն
Կարող է լհնել առաջնային և երկրորդային։ Հարակից օրգանների ֆունկցիաների խանգարում Միզային և աղեստամոքյային համակարգի (ազիների) զանազան խանգարումներն են. հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս, անմիզապահություն, միզարձակման դժվարացում, փորկապություն, փքվածություն, արյան հետքեր կղանքում, փորլուծություն, դեֆեկացիայի (կղման) անհնարինություն։

Կյանքի անամնեզի ուսումնասիրություն
Սկսվում է հիվանդի ներարգանդային, հետծննդյան (պոստնատալ), վաղ մանկական և հետագա կյանքի մասին մանրամասն տեղեկություններ հավաքելով։
Կրած հիվանդություններ. Անհրաժեշտ է պարզաբանել տարած հիվանդությունները՝ ժամանակագրական առումով, ուշադրություն դարձնելով դրանց ընթացքի, բուժման, ելքի, հետևանքների վրա։ Սեռական հասունացման շրջանում թունավորմամբ ընթացող վարակները, խրոնիկական հիվանդությունները բացասաբար են անդրադառնում վերարտադրողական համակարգի կենտրոնական կարգավորող կենտրոնների, ինչպես նաև ծայրամասային կատարող "թիրախ-օրգանների վրա", նպաստելով դաշտանային ֆունկցիայի խանգարմանը, ինֆանտիլիզմի, չբերության առաջացմանը։ Տարած հիվանդությունները, հատկապես որովայնի խոռոչի, երբեմն անմիջական ազդեցություն են թողնում վերարտադրողական համակարգի վրա (ապենդիկուլյար գե նիտալ համախտանիշ, կպումնային, բորբոքային հիվանդություններ)։ ժառանգականության ուսումնասիրությունը պատկերացում է տալիս ընտանեկան հիվանդությունների, որոշ ախտաբանությունների նկատմամբ (էնդոկրին, փոխանակային, արյունաստեղծման, չարորակ նորագոյացությունների) ժառանգական նախատրամադրվածության մասին։

Վնասակար սովորույթներ
Ալկոհոլի, նիկոտինի չարաշահումը, թմրանյութերի, դոպինգ նյութերի և քնաբերների օգտագործումը խիստ բացասաբար են ազդում կնոջ վերարտադրողական համակարգի վրա։

Ալերգոլոգիական անամնեզ
Պարզաբանվում է օրգանիզմի անտանելիությունը և ախտաբանական հակազդեցությունը որոշ սննդանյութերի, դեղորայքի և այլնի նկատմամբ։ Արյան փոխներարկման (հեմոտրանսֆուզիայի) դեպքում պարզաբանվում է դրա ցուցումները, որ տարիքում է կատարվել և օրգանիզմի հակազդեցությունը դրա նկատմամբ։

Դաշտանային ֆունկցիա
Բնութագրում է կնոջ ամբողջ օրգանիզմի և հատկա¬պես սեռական համակարգի վիճակը։ Դաշտանային ֆունկցիայի ուսումնասիրումը պետք է սկսել դաշտանային ֆունկցի-այի առաջացման և կարգավորման առանձնահատկությունների պարզաբանումից, որտեղ կարևորագույն տեղ է տրվում առաջին դաշտանի (մենարխեի) տարիքին, դրա հետագա կարգավորման ժամանակահատվածին, ինչպես նաև դաշտանային շրջանի տևողությանը, կորցրած արյան քանակին և այլն։ Դաշտանադադարի դեպքում պարզաբանվում են անցումային շրջանում դաշտա¬նի առանձնահատկությունները։ Հատուկ լուսաբանման կարիք ունի տվյալ հիվանդության ժամանակ դւսշտանային ֆունկցիայի և վերջին դաշտանի առանձնահատկությունների ուսումնասիրումը։

Մանկածնման ֆունկցիա
Սրա ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունի վերարտադրողական համակարգի վիճակը գնահատելու գործում և թույլ է տալիս պարզել.
-սեռական կյանքով ապրելուց հետո ինչ ժամանակահատվածում է առաջացել առաջին հղիությունը և տարիքը,
-հղիությունների ընդհանուր թիվը և դրանց ելքը, եղել է արդյոք բշտիկային զանգված, արտարգանդային հղիություն և այլ բարդություններ,
-ծննդաբերությունների թիվը, դրանց ընթացքը, բարդությունները և վիրահատական միջամտությունները,
-վիժումների թիվը՝ արհեստական և ինքնաբեր, բժշկական ցուցումներով կատարված վիժումների ընթացքի առանձնահատկությունները, ստացած բուժումը,
- երբ է եղել վերջին հղիությունը, որ տարիքում, ինչ ընթացք ու ելք է ունեցել, հետծննդյան շրջանի առանձնահատկությունները։
Միաժամանակ պարզել կինն ունեցել է արդյոք հղիության կրկնվող կրելախախտ, ինքնուրույն վիժումներ և վաղածնություն։

Սեռական ֆունկցիա
Սեռական կյանքին վերաբերող հարցերը պետք է տալ մեծ զգուշությամբ և նրբանկատությամբ։ Սեռական ֆունկցիայի խանգարման առանձնահատկությունների բացահայտումը օգնում է ըմբռնել գինեկոլոգիական հիվանդության բնույթը։ Անհրաժեշտ է պարզել սեռական կյանքով ապրելու և ամուսնանալու տարիքը, տարած հիվանդությունները սեռական կյանքով ապրելուց հետո, սեռական հակումը, բավարարվածությունը, սեռական հարաբերությունների հաճախականությունը, ինչպես նաև անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցները։

Գինեկոլոգիական հիվանդության անամնեզ
Վերաբերում է տվյալ հիվանդության մանրամասնությունների ուսումնասիրմանը, հիվանդության սկիզբը, դրա առաջացման հավանական պատճառները, հիվանդության զարգացման ընթացքը, կիրառված ախտորոշման և բուժման մեթոդները, դրանց արդյունքը և ելքը։ Ճիշտ հավաքած անամնեզը որոշակի պատկերացում է ստեղծում և թույլ է տալիս դնել նախնական, ենթադրյալ ախտանունը։ Վերջնական ախտորոշումը կատարվում է օբյեկտիվ և րացուցիչ հետազոտման արդյունքների վերլուծումից հետո։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին