Զգացողության խանգարումերից անեսթեզիայի (զգացողությունների բացակայություն) տարատեսակ է` ցավի զգացողության կորուստով: Այն լինում է, մասնավորապես, սուր փսիխոտիկ վիճակներում, որոնք ընթանում են ընկալման, աֆեկտիվ խանգարումներով, հոգեշարժական գրգռվածությամբ։ Նման (փսիխոտիկ) վիճակում գտնվող հիվանդը կարող է ինքնավնասումներ հասցնել, սակայն հետագայում նշել, որ ոչ մի ցավային զգացողություն չի ունեցել։ Հոգեկան վիճակի բարելավման հետ միասին ցավային զգացողությունը նույնպես վերականգնվում է։ Ցավային զգացողությունը կարող է ախտահարվել նաև հիպնոտիկ տրանսի, աֆեկտիվ և, հատկապես, խորը դեպրեսիվ վիճակներում, գիտակցության խանգարումների, հարբածության, խորը մեդիտացիայի վիճակներում։ Նկարագրված են դեպքեր պրոգրեսիվ պարալիչի ժամանակ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին