Ամպուտացիան  վերջույթների հատումն է ոսկրի (ոսկրերի) մակարդակով: Եթե վերջույթը հատված է հոդի մակարդակով, ապա գործ ունենք էկզարտիկուլյացիայի հետ: Ամպուտացիայի մակարդակը և եղանակը որոշում են հետագա պրոթեզավորման հնարավորությունը հաշվի առնելով: Տարբերում են՝ նախնական ամպոտացիա, որն իրենից ներկայացնում է վերքի մեծածավալ վիրաբուժական մշակում: Այս դեպքում վերքը կարող է թողնվել բաց, անաէրոբ վարակից խուսափելու համար (հիմնականում ականապայթյունային վիրավորումների ժամանակ. կատարում են հելյոտինային ամպուտացիա): Վերջնական ամպուտացիա, որի ժամանակ վերջնականապես ձևավորվում է վերջույթի ծայրատը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին