Բարդույթ, որը երեխայի մոտ առաջանում է մանկական սեռական զարգացման հետ սերտ կապված։ Տղայի մոտ ամորձատման բարդույթի հիմնական դրսևորումը սեռական օրգանը կորցնելու (որպես պատիժ մանկական օնանիզմի համար) վախն է, որն առաջանում է մեծահասակների կողմից թվացյալ կամ իրական սպառնալիքի դեպքում։ Աղջկա մոտ ամորձատման բարդույթն առաջանում է ինքնատիպ ձևով, սեռերի տարբերությունը բացահայտելուց հետո վախի և տղամարդկային սեռական օրգանի հանդեպ նախանձի զգացումների, որոշակի սեռական ֆանտազիաների և այլնի համաձուլվածքում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին