Հիշողության ամնեստիկ խանգարում է` ըստ մոռացման ժամանակաշրջանի: Այս ամնեզիան գիտակցության մթագնմանը կամ կորստին նախորդող ժամանակահատվածի հիշողության կորուստն է: Այն կարող են տևել մի քանի րոպեից մինչև մի քանի տարի: Ամնեստիկ խանգարումներից ամենատարածվածներից է: Հիշողության խանգարման այս ձևերը հիմնականում դիտվում են գանգուղեղային վնասվածքներից հետո։ Հայտնի են դեպքեր, երբ հիվանդները չեն կարողացել հիշել սեփական անունը, տարիքը, բնակավայրը, «մոռացել են», թե ինչով են զբաղվել կամ ինչ են արել մինչև վնասվածքը: Մոռացված ժամանակաշրջանի տևողությունը միշտ չէ, որ համապատասխանում է վնասվածքի ծանրությանը։

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին