Հիվանդները, ինչպես իրենց անձի, այնպես էլ տեղի, ժամանակի, իրադրության մեջ բոլորովին չեն կողմնորոշվում։ Մտածողության պրոցեսը խանգարվում է հասնելով խոսակցական անկապության։ Հիվանդներն անընդհատ խոսում են, արտասանում չկապակցված, պատահական բառեր, խոսքը հասնում է բառերի անհասկանալի մի հավաքածուի («բառային խառնաբրդոշ»)։ Հոգեշարժական գրգռվածությունը հաճախակի սահմանափակվում է անկողնու սահմաններում։ Քունը լրիվ խանգարվում է, առաջանում են կտրտված պարանոիդ զառանցական մտքեր, էպիզոդիկ ցնորքներ, շփոթ վիճակ։ Ամենտիվ վիճակը տևում է օրերից մինչև շաբաթներ։ Վերջանում է անձի արտահայտված ասթենիզացիայով և հիվանդության շրջանի ամնեզիայով: Ծանր դեպքերում հնարավոր է պսիխոօրգանական համախտանիշի զարգացում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին