Ամբուլատոր ավտոմատիզմի տարատեսակներից են ֆուգաները, երբ հիվանդների մոտ հանկարծակի դիտվում են անսպասելի վազք, պտույտներ իր սեփական առանցքի շուրջ։ Մի քանի վայրկյան անց նրանք, իրենց տիրապետելով, ոչինչ չեն հիշում կատարվածի մասին։ Կարող են հանդիպել ավտոմատիզմներ ավելի բարդ գործողությունների ձևով (օրինակ, փողոցում հանվել, անիմաստ գնումներ կատարել, հագուստի կոճակները մեխանիկորեն կոճկել և արձակել)։ Առանց գիտակցության մթագնման անցնցումային վիճակներին են դասվում նաև աֆեկտիվ պարոքսիզմները։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին