Ալոպեցիա` մազաթափություն,  մազածածկ հատվածներում (օր. գլուխ) մազերի բացակայությունը կամ նոսրացումն է:

Ստորև նշված են հնարավոր պատճառները`
- Դեղորայքներ-օրինակ պերօրալ հակաբեղմնավորիչներ, հակամակարդիչներ
- Ակտիվ հակաուռուցքային թերապիա - ռենտգենոթերապիա` ճառագայթային թերապիա, հակաուռուցքային դեղամիջոցներ
- Ոչ ուռուցքային հիվանդությունների դեպքում ցիտոստատիկներով երկարատև բուժում • Սթրես - ֆիզիկական կամ հոգեբանական
- Էնդոկրին պաթոլոգիա - հիպո կամ հիպերթիրեոզ, հիպոպիտուիտարիզմ, մակերիկամի կեղևի հիպերպլազիա
- Համակարգային կարմիր գայլախտ
-Սննդային գործոններ-սնուցման խանգարումներ, երկաթի, ցինկի դեֆիցիտ
- Ինֆեկցիաներ-առաջին հերթին սիֆիլիս, դերմատոմիկոզներ

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին