Զգացողության փսիխոսենսոր խանգարումներից պարզ սենեսթոպաթիաների տարատեսակ են: Բացառապես հոգեախտաբանական խանգարումներ են: Սովորական ցավերից տարբերվում են երանգների բազմազանությամբ։ Հիվանդները նշում են շաղափող (ծակող), այրող, սուր, բութ, փեղեքող, ճնշող, պատառոտող, կոտրտող, խոցող, նվացող, քորող, ոլորող, շուռ տվող, ձգող, կրծող, կտրող, կրակող և այլ բնույթի զգացողություններ։ Նույն հիվանդի մոտ կարող են դիտվել ամենատարբեր բնույթի ցավային սենեստոպաթիաներ։ «Ցավերը» կարող են լինել մշտական կամ էլ առաջանալ նոպայաձև։ Տարիներ շարունակ կարող են տեղակայվել նույն օրգանում կամ մարմնի նույն մասում։ Ցավային սենեստոպաթիաները, ինչպես նաև սովորական ցավերը սերտ կապված են հուզական խանգարումների հետ, հիմնականում՝ դեպրեսիվ բնույթի։

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին