ԱլերգենԱլերգենները անտիգեններ են, որոնք որոշ մարդկանց առաջացնում են իմուն համակարգի գերզգայունություն, և օրգանիզմ հետագա ներմուծումից առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ: Ալերգեններ են կոչվում անտիգենները, որոնք խթանում են ալերգիկ հիվանդությունների զարգացումը:  Ատոպիկ հիվանդությունների դեպքում ալերգենները խթանում են IgE-հակամարմինների գոյացումը:  Առավել հաճախ ատոպիկ հիվանդություններ առաջացնում են ինհալացիոն կամ սննդային ալերգենները, ինչն արտացոլում է ալերգենների օրգանիզմ ներթափանցելու հիմնական ուղիները:

Անհապաղ տիպի ալերգիկ ռեակցիաների պատճառ կարող են հանդիսանալ նաեվ դեղամիջոցները, կենսաբանական նյութերը, խայթող միջատների թույնը եվ որոշ քիմիական նյութեր:  Իսկ գործնականում առավել հաճախ ատոպիկ հիվանդություններ առաջացնում են ծաղկափոշին, սնկերի սպորները, տնային փոշու տիզերի արտադրած նյութերը, էպիդերմիսը եվ կենդանիների այլ ալերգենները, ինչպես նաեվ այն նյութերը, որոնք անմիջական ներգործություն ՇՈՒ-ների լորձաթաղանթի վրա:

Աէրոալերգեններ
Օդում գտնվող մասնիկները՝ աէրոալերգենները, կարող են սենսիբիլիզացված հիվանդների մոտ զարգացնել ալերգիկ ախտանշաններ շնչառական օրգաններում, կոնյուկտիվում, ինչպես նաեվ մաշկում: Կարեվորագույն աէրոալերգենների շարքին են պատկանում սնկերի սպորները, որոնց խտությունը օդում նույնիսկ ալերգեն բույսերի ծաղկման շրջանում գերազանցում է ծաղկափոշու հատիկների քանակը:

Տնային փոշու տիզ 

Եվրոպայի մեծահասակ բնակչության մոտավորապես   20 % սենսիբիլիզացված են D. pteronyssinus նկատմամբ, որը հանդիսանում է տնային հիմնական ալերգենը:   Տնային փոշու տիզի ալերգենները սենսիբիլիզացված անձանց մոտ  առաջացնում են ասթմա, ռինիտ եվ ատոպիկ դերմատիտ: Դրանք հիմնականում գտնվում են անկողնային պարագաներում, գորգերում, փափուկ խաղալիքներում եվ փափուկ կահույքի մեջ:

Ծաղկափոշի
Սեզոնային ալերգիկ ռինիտի պատճառ է հանդիսանում խոտաբույսերի, ծառերի եվ մոլախոտերի ծաղկափոշին: Դրանց ծաղկման շրջանները տարբեր են: Կլինիկական դրսեվորումների բնույթի համար կարեվոր նշանակություն ունի նաեվ ալերգեն մասնիկների չափսը: Ծաղկափոշու հատիկների տրամագիծը միջինում կազմում է 20-ից մինչեվ 60 մկմ: Քթի եվ վերին շնչուղիների միջով օդի անցման ժամանակ այնտեղ են մնում մեծ տրամաչափի (100 մկմ) մասնիկների մեծամասնությունը:  Խոտաբույսերի ծաղկափոշու քանակությունը օդում աճում է չոր քամոտ եղանակի ժամանակ եվ նվազում է անձրեվային եղանակի դեպքում: Միջատների միջոցով փոշոտվող ծաղիկների ծաղկափոշին առավել հազվադեպ է դառնում ախտանշանների առաջացման պատճառ: Ալերգենների հիմնական աղբյուր են հանդիսանում քամու միջոցով փոշոտվող բույսերը: Տարբեր բույսեր ծաղկում են տարբեր ժամանակ: Ծառերը ծաղկում են վաղ գարնանը, խոտաբույսերը՝ գարնանը եվ վաղ ամռանը, իսկ մոլախոտերը՝ ուշ ամռանը եվ վաղ աշնանը:

Սնկեր
Սնկերն աճում են խոնավ շինություններում: Դրանց քանակությունն աճում է աշնան ամիսներին: Համարվում են շուրջտարյա ալերգեններ: Դրանց սպորները գտնվում են թե շինությունների ներսում եվ թե  դրսում:  Առավել տարածված ձեվերից են Alrernaria-ն, Cladosporium-ը եվ Aspergillus-ը: Սպորների չափսերը կազմում են 2-5 մկմ, դրանք առաջացնում են ասթմա եվ շուրջտարյա ալերգիկ ռինիտի պատճառ են հանդիսանում:
 
Տնային կենդանիններ
Եվրոպայի բնակչության մոտավորապես 50%-ը իրենց տներում պահում են կատու եվ / կամ շուն: Ակնհայտ է, որ շներն ու կատուները կարող են առաջացնել ասթմայի եվ ռինիտի նոպաներ:  Ոչ մի կապ չկա շների տեսակի /կարճամազ, երկարամազ/ եվ դրանց ալերգեն հատկությունների միջեվ: Համակեցությունների մեծ մասում ասթմայով հիվանդ երեխաների 70%-ը սենսիբիլիզացված են կատուների եվ/կամ շների նկատմամբ: Կատուներն օժտված են առավել արտահայտված ալերգեն հատկություններով, քան շները, եվ կատվային ալերգենների հիմնական աղբյուր են հանդիսանում յուղային /ճարպային/ գեղձերը: Կատվային ալերգենների մասնիկները մանր են եվ երկար (ամիսներ) են պահպանվում օդում, նույնիսկ կենդանուն տնից հեռացնելուց հետո:

Այլ կենդանիներ
Շատ երկրներում ասթմայով եվ ռինիտով տառապող անձանց շրջանում բավականին տարածված է խավարասերների նկատմամբ սենսիբիլիզացիան: Խավարասերների հիմնական ալերգենները դրանց թքի, մարմնի եվ արտաթորանքի մասնիկներն են:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին