Ախտաբանական սինկինեզիաներն այլ կերպ անվանում են զուգորդված շարժումներ: Ռեֆլեկտոր բնույթի ակամա շարժումներ են կամ մկանային կծկումներ, որոնք ուղեկցում են հիմնական ակտիվ շարժմանը: Սինկինեզիաները տեղակայվում են կամային շարժմանը չմասնակցող վերջույթում կամ մարմնամասում: Տարբերում են ֆիզիոլոգիական և ախտաբանական տեսակները: Որպես ֆիզիոլոգիական սինկինեզիայի օրինակ կարող է ծառայել քայլելու ժամանակ ձեռքերի լրացուցիչ թափահարումը: Ախտաբանական սինկինեզիաները ծագում են բրգային ուղու վնասման հետևանքով պարալիզված վերջույթում այն ժամանակ, երբ առողջ վերջույթը կատարում է որոշակի կամային շարժում: Կեղևի հսկողության բացակայության պայմաններում ապարգելակվում են ներողնուղեղային ավտոմատիզմները:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին