Ախիլիան ավելի հաճախ հանդիպում է քրոնիկ գաստրիտի ատրոֆիկ ձևերի, պոլիպոզի, ստամոքսի չարորակ նորագոյացությունների ժամանակ: Ստամոքսահյութի արտսւդրության իջեցում դիտվում է նաև սննդի ռեժիմի խախտումների, սննդում սպիտակուցի, վիտամինների պակասի, ինֆեկցիոն հիվանդությունների, ջրազրկման, էնդոկրին որոշ խանգարումների (հիպոթիրեոզ), դեղորայքային պրեպարատների, թափառող ներվի տոնուսի անկման պարագաներում: Նմանօրինակ խաթարման ախտածնության մեջ մեծ նշանակություն է տրվում ԿՆՀ-ի ֆունկցիոնալ խանգարումներին: Հիպոսեկրեցիան ուղեկցվում է թթվայնության և հյութի մարսողական ունակության իջեցումով: Արդյունքում լինում են սննդախյուսի տեղափոխման արագացում, փորլուծություն: Աղաթթվի և պեպսինի բացակայության պայմաններում դյուրինանում է վարակի մուտքն աղիներ, զարգանում է դիսբակտերիոզ, ինֆեկցիոն-տոքսիկ ախտահարման պատկեր: Ախիլիան հաճախ ուղեկցվում է նիհարումով, օրգանիզմի դիմադրողականության նվազումով, B12, երկաթ դեֆիցիտային սակավարյունությամբ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին