Աղիքային գեղձերի ֆունկցիայի ուսումնասիրության մեթոդները: Աղիքային գեղձերի հյութազատության ուսումնասիրությունը սովորաբար կատարվում է խրոնիկ փորձերում, մշտական աղիքային խուղակ ունեցող կենդանիների վրա: Այդ նպատակով կենդանին նախապես վիրահատվում է: Կատարվում է աղիքի հատվածի մեկուսացում՝ պահպանելով նրա անոթային ու նյարդային կապերը օրգանիզմի հետ: Թիրին առաջարկել է անջատել բարակ աղիքի ոչ մեծ հատված, որհ մեկ ծայրը կարերով փակվում է, իսկ մյուսը միացվում է մաշկի վերքին:

Աղիքի ամբողջականությունը վերականգնվում է կարերով: Վելան որոշ չափով ձևափոխել է այդ վիրահատությունը և առաջարկել է մեկուսացված աղիքի երկու ծայրերն էլ կարել մաշկային վերքին (Թիրի-Վելայի վիրահատություն): Նման մոտեցումը ֆիքսում է առանձնացված աղիքի ազատ հատվածը` կանխարգելելով նրա հետագա ոլորումն ու հյուսվածքի մեռուկացումը:
Գոյություն ունի նաև բազմախուղակային մեթոդ, որը առաջարկվել Է Ի.Պ.Պավլովի կողմից: Այն թույլ Է տալիս որոշել սննդային զանգվածի մարսվածության աստիճանը` աղիքով նրա տեղաշարժման ընթացքում: Անատոմիական տեղադրության անմատչելիության պատճառով մարդու բարակ աղիքների ֆունկցիաների ուսումնասիրության եղանակներն ավելի սահմանափակ են: Դրանցից են ռենտգենյան հետազոտությունները, ռադիոհաբերի մեթոդը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին