Պայմանավորված է գերակշռող կիսագնդի հետկենտրոնական շրջանի (հետկենտրոնական գալար, կողմնային բլթի առաջային հատված) ախտահարմամբ: Անհնար են դառնում նուրբ և տարբերակված շարժումները, չնայած այն բանին, որ հիվանդի մոտ չեն հայտնաբերվում պարեզի նշաններ: Հայտնի է որպես ՙաֆերենտ պարեզ՚, երբ անբավարար աֆերենտացիայի հետևանքով կեղևից պատասխան շարժիչ գրգիռներն ուղղվում են ոչ թե կոնկրետ` տվյալ պահին անհրաժեշտ մկան, այլ միաժամանակ հասցեագրվում են և ագոնիստ, և անտագոնիստ մկանախմբերին: Կծկվելով դրանք չեզոքացնում են միմյանց ազդեցությունը, իսկ արդյունքում չի կատարվում շարժումը: Կեղևի ավելի թեթև ախտահարման դեպքում հիվանդը դժվարանում է ճիշտ դիրք տալ ձեռքին և ընտրողաբար կծկել փոքր մկանախմբերը, որի հետևանքով խանգարվում են նուրբ և բարդ գործողությունները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին