Ընկալման խանգարումներից պատրանքների տարատեսակներ են: Աֆեկտիվ պատրանքները վախի, տագնապի և ներքին լարվածության հետևանքով առաջացող իրական առարկաների սխալ արտացոլումն են։ Այդ վիճակում ճամփեզրի թփերը կարող են ընկալվել որպես թաքնված մարդիկ, տերևների խշշոցը՝ որպես շշուկներ։ Սենյակի անկյունում կախված վերարկուն կարող է ընկալվել որպես թաքնված մարդասպան և այլն։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին