Աֆեկտիվ պարոքսիզմների հաճախականությունը տարբեր է. դրանք կարող են լինել ամենօրյա, օրը մի քանի անգամ, ամիսը մեկ անգամ և ավելի հազվադեպ։ Անցումային պարոքսիզմներին (նոպաներին) ներառում են նաև կատապլեքսային և նարկոլեպսային վիճակները։ Կատապլեքսային նոպաներն արտահայտվում են մկանային տոնուսի թուլացմամբ։ Հիվանդի ոտքերը ծալվում են, առարկաներն ընկնում են ձեռքից, նա ստիպված է նստել կամ պառկել որտեղ պատահի, և այդ բոլորն ընթանում է առանց գիտակցության խանգարման։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին