Մտածողության բովանդակային խանգարումներից` սևեռուն կամ կպչուն մտքերի` ըստ բովանդակության տարատեսակ է: Աֆեկտիվ խանգարումներով ուղեկցվող կպչունությունների (կպչուն ֆոբիաների) չորս հիմնական տեսակ է ընդունված առանձնացնել.

1. Նոզոֆոբիաներ
2. Տարածության ֆոբիաներ
- ագորաֆոբիա (բաց տարածություններից և հրապարակներից, փողոցներից վախ),
- կլաուստրոֆոբիա (փակ տարածություններից վախ),
- գիպսոֆոբիա (բարձրությունից վախ)
- պիրոֆոբիա (կրակից և այրվելուց վախ) և այլն։

3. Սոցիոֆոբիաներ
- լալոֆոբիա (լսարանում ելույթ ունենալուց վախ),
- անտրոպոֆոբիա (օտար մարդկանց հետ շփվելուց վախ),
- մոնոֆոբիա (միայնակ մնալուց վախ),
- էրեյտոֆոբիա (կարմրելուց, շփոթվելուց վախ),
- գինեկոֆոբիա (կնոջ հետ շփվելուց վախ),
- կոիտոֆոբիա (վախ սեռական հարաբերության մեջ մտնելուց) և այլն։

4. Այլ կպչուն վախեր՝
- ֆոբոֆոբիա (նախկին վախերի կրկնվելու վախ),
- տրիսկայդեկաֆոբիա (13 թվից վախ),
- օքսիֆոբիա (սուր առարկաներից վախ),
- զոոֆոբիա (կենդանիներից վախ),
- արախնոֆոբիա (սարդերից վախ),
- հեմատոֆոբիա (արյան տեսքից վախ) և այլն։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին