Ախտաբանական աֆեկտը կարճատև սուր հոգեկան խանգարում է, որն ավելի հաճախ կարող է առաջանալ ոչ լիարժեք նյարդային համակարգ ունեցող անձնավորությունների շրջանում (գանգուղեղի վնասվածք, անձի խանգարում և այլն)։ Այս դեպքում բավականին թույլ ախտածին գործոնը (որին առողջ մարդը ոչ մի ռեակցիա չէր տա) հուզական բուռն ռեակցիայի հանկարծակի առաջացման պատճառ է դառնում։ Երբեմն պատճառ կարող են դառնալ նաև խիստ հուզական իրավիճակները։ Նման դեպքում գիտակցությունը մթագնում է, կողմնորոշումը խանգարվում, առաջանում են պատրանքացնորային ապրումներ՝ ուղեկցված արտահայտված շարժողական գրգռվածությամբ, ագրեսիվ վարքով։

Հիվանդն այդ արտասովոր գրգռված վիճակում կարող է ջարդել, փշրել, սպանել և շրջապատի համար դառնալ խիստ վտանգավոր։ Տևողությունը երկար է մինչև մեկ ժամ, վերջանում է խոր քնով և լրիվ կամ մասնակի ամնեզիայով։ Դատահոգեբուժական տեսանկյունից ախտաբանական աֆեկտը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այդ վիճակում կատարած արարքների համար հիվանդը ճանաչվում է անմեղսունակ` նկատի ունենալով, որ նա հանցանքը կատարելիս հաշիվ չի տվել իրեն ու չի կարողացել ղեկավարել իր արարքները: Հոգեկան հիվանդությունների ժամանակ մեծ տեղ են գրավում հուզական ոլորտի խանգարումները, որոնք կարող են արտահայտվել հետևյալ ձևերով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին