Պայմանավորված է ձախ ստորին ճակատային գալարի հետին մասի (Բրոկայի կենտրոն) ախտահարմամբ։ Այն հարակից է շարժողական կեղևային գոտուն, որտեղ պրոյեկցվում են արտաբերման օրգանները` կոկորդը, ըմպանը, շրթունքները և լեզուն։ Շարժողական աֆազիայի ժամանակ խանգարվում է բանավոր խոսքը կամ խոսակցական լեզուն, գրելը, կարդալը։ Հիվանդը հասկանում է ուրիշի խոսքը, արտաբերման օրգաններն անվնաս են, սակայն չի կարողանում խոսել, քանի որ խոսքի շարժողական կենտրոնից չի ստանում հրամաններ; Հիվանդն արտաբերում է հիշողության մեջ պահպանված մի քանի բառերը, դրանցից կազմում է պարզ և միօրինակ նախադասություններ, որտեղ գերակշռում են գոյականները և բայերի անորոշ ձևերը ("հեռագրային ոճ")։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Նեյրոֆարմակոլոգիա

Հ.Մ. Մանվելյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին