Աչքի լուսաշեղումը այն վիճակն է, երբ ցանցենու վրա լույսի ճառագայթների անհամաչափ բեկման հետևանքով կետի փոխարեն առաջանում է լուսացրման պատկեր։ Լինում է երկու տեսակ՝ ուռուցիկություն (սֆերիկ) և դունային (քրոմատիկ)։ Առաջին դեպքում լուսաշեղումն առաջանում է այն պատճառով, որ աչքի ոսպնյակն իր եզրային և կենտրոնական մասերում ունի տարբեր բեկունություն։ Երկրորդ դեպքում պատճառն այն է, որ տարբեր երկարության (գույնի) լուսային ճառագայթներն աչքում բեկվում են տարբեր չափով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին