Աճի հորմոնը 191 ամինաթթուներից կազմված պարզ պոլիպեպտիդային շղթա է: Հիպոֆիզի առավել սպեցիֆիկ հորմոններից է, քանի որ նրա ազդեցությունը միջնորդավորված չէ պերիֆերիկ էնդոկրին գեղձով: ԱՀ-ն խթանում է բոլոր անաբոլիկ պրոցեսները, ինչը պայմանավորում է օրգանիզմի աճն ու զարգացումը (կմախքի, շարակցական հյուսվածքի, մկանների և ներքին օրգանների աճը): ԱՀ-ն սպիտակուցային փոխանակության մեջ խթանում է անաբոլիկ պրոցեսները, էական ազդեցություն ունի ածխաջրային փոխանակության վրա, ունի ճարպամոբիլիզացնող ազդեցություն, նպաստում է ճարպերի օքսիդացմանը, ազդում է կալցիում-ֆոսֆորային փոխանակության վրա:

ԱՀ-ի հյուսվածքային ազդեցությունդը միջնորդավորված է աճի ինսուլինանման գործոններ 1-ով և 2-ով, սոմատոմեդիններով (A, B և C), որոնք առաջանում են լյարդում և երիկամներում, բիոլոգիական ակտիվ նյութեր են և խթանում են հյուսվածքների աճն ու զարգացումը: Այսինքն՝ սոմատոմեդինները ԱՀ-ի անաբոլիկ ազդեցության միջնորդներն են: ԱՀ-ն խթանում է ենթաստամոսային գեղձի ալֆա-բջիջները, որոնք արտադրում են գլյուկագոն, բարձրացնում է ինսուլին քայքայող ֆերմենտների ակտիվությունը, ուժեղացնում է գլյուկոնեոգենեզը՝ նպաստելով արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ընկճում է գլյուկոզի կլանումը ծայրամասերում (ճարպային հյուսվածքում և մկաններում):

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին