Սուր լեյկոզով հիվանդների կյանքի որակի գնահատման վերլուծությունը

 

 

Վերջին տարիներին շատ են այնպիսի հետազոտությունները, որոնցում հիմնավորվում է հակաուռուցքային բուժման արդյունավետությունը որոշելիս, վերապրելու ցուցանիշից հետո, կյանքի որակի (ԿՈ) գնահատման կարևորությունը: Բացահայտված են ԿՈ-ի և հիվանդության ելքի կանխորոշիչ ցուցանիշների, բուժմանը ենթարկվելու, կողմնակի ազդեցությունների առաջացման փոխկապակցվածությունը [4,7]: Պետք է նշել, որ ԿՈ-ը և հիվանդությունը փոխկապակցված ու փոխներգործող համակարգեր են. լավ կամ վատ ԿՈ-ը ներազդեցություն է ունենում հիվանդության և բուժման ընթացքի վրա, և իհարկե հիվանդությունը և անցկացվող բուժումը իրենց մեծ ներգործությունն ունեն ԿՈ- ի վրա:

 

ԿՈ-ը բազմաշերտ հասկացություն է, որի հիմքում ընկած են սոմատիկ (ֆիզիկական, ֆունկցիոնալ) ու էմոցիոնալ լավակեցությունը: ԿՈ-ի վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից ամենակարևորներն են 1. հիվանդության սիմպտոմները, 2. հակաուռուցքային բուժման տոքսիկ ազդեցությունը, 3. վախը, 4. ինվազիվ և ոչ ինվազիվ միջամտությունները, 5. հոգեբանական ասպեկտները [6]: Կարևոր դեր ունեն նաև հասարակական ակտիվության պահպանումը, բուժման արդյունավետությունը ու դրանից հիվանդի բավարարվածության զգացողությունը, ընտանեկան կարգավիճակը: Ըստ ՄԱԿ-ի սահմանման` ԿՈ-ը դա մարդու ֆիզիկական, հոգեբանական, էմոցիոնալ և հասարակական վիճակն է ու դրա սուբյեկտիվ ընկալումն անհատի կողմից [8]: Լայնորեն կիրառվում է նաև առողջությամբ պայմանավորված ԿՈ-ի (Health-related QoL) հասկացողությունը [9]: ԿՈ-ի գնահատումը հնարավորություն է տալիս տարբերակված կերպով բացահայտել զանազան գործոնների՝ հիվանդության հետ կապված և կապ չունեցող, դերը հիվանդի հոգեկան, էմոցիոնալ, սոցիալական վիճակի վրա: ԿՈ-ի ցուցանիշները, ինչպես հիվանդության պատկերը և լաբորատոր տվյալները, ժամանակի ընթացքում փոփոխվում են: Դա թույլ է տալիս իրականացնել բուժման մոնիտորինգ և, անհրաժեշտության դեպքում, շտկման ենթարկել:

 

ԿՈ-ի գնահատման և արդյունքների հետագա կլինիկական օգտագործման համար կիրառում են գտել տարաբնույթ հարցաթերթիկներ (ինդեքսներ և պրոֆիլներ): Ստեղծըված են միջազգային կենտրոններ, որոնք զբաղվում են նշված հարցաթերթիկների մշակմամբ [3]: Մանրակրկիտ ընտրված ստանդարտ հարցերի և պատասխանների միջոցով՝ բալային գնահատմամբ, հնարավորություն է ստացվում լավագույնս գնահատել ԿՈ-ը ու առողջական վիճակը: Գոյություն ունեն ընդհանուր և հատուկ բնույթի հարցաթերթիկներ: Ընդհանուր հարցաթերթիկները հնարավորություն են տալիս ընդգրկել ԿՈ-ը բնորոշող հարցերի առավել լայն շրջանակ, գնահատել ԿՈ-ը և( առողջների, և( հիվանդների մոտ: Պրոֆիլային հարցաթերթիկների միջոցով, ինչպիսիք են SF-36-ը, SIP-ը, նկարագրվում է հիվանդի ընդհանուր առողջական վիճակը [1,2], իսկ ինդեքսային հարցաթերթիկները թույլ են տալիս դրանց տալ թվային բնութագիր՝ կիրառելով դեղագիտական, տնտեսագիտական հաշվարկներում: Այդպիսիք են Euro QoL և Index Rosser հարցաթերթիկները [5]: Հատուկ հարցաթերթիկները կազմվում են կոնկրետ հիվանդությունների համար և պարունակում են սպեցիֆիկ հարցեր: Դրանք առավել զգայուն են տվյալ ախտաբանական վիճակի համար, թույլ են տալիս անցկացնել ԿՈ-ի գնահատում տվյալ հիվանդության և բուժման ժամանակ:

 

Նկատի ունենալով այն, որ Հայաստանում դեռևս չկա ԿՈ-ի գնահատման համընդհանուր մեթոդիկա, հայալեզու հիվանդների համար միջազգային հարցաթերթիկների ադապտացիան բավական սուր է դրված: Հարցաթերթիկների ադապտացիան բարդ խնդիր է և պահանջում է թարգմանիչների, բուժաշխատողների, հոգեբանների ու բնօրինակների հեղինակների ակտիվ համագործակցություն: Մեր կողմից ՀՀ-ում առաջին անգամ փորձ է արվել մշակել և կիրառել արյան ուռուցքային հիվանդությամբ տառապող հիվանդների ԿՈ-ի գնահատման հարցաթերթիկ: Աշխատանքի նպատակն է արյան ուռուցքային հիվանդությամբ տառապող հիվանդների ԿՈ-ի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող գործոնների բացահայտումը, բուժման ընթացքում ԿՈ-ի փոփոխությունների գնահատումը դինամիկայում, ինչպես նաև այլ պոպուլյացիայի հիվանդների նմանատիպ հարցումների հետ համեմատումը՝ առանձնահատկությունների բացահայտումը:

 

Նյութեր և մեթոդներ

 

ՀՀ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում 2003 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հարցման են ենթարկվել 40 հիվանդներ, որոնց մոտ կլինիկալաբորատոր, այդ թվում ոսկրածուծի և ցիտոքիմիական քննությունների հիման վրա ախտորոշվել է սուր լեյկոզ: Հիվանդների միջին տարիքը եղել է 37 (18-79 տարեկան): Հետազոտվողների 55%-ը (22 հիվ.) եղել են կանայք, իսկ 45%-ը (18 հիվ.)՝ տղամարդիկ: Քաղաքաբնակները կազմել են հարցման մասնակիցների 70%-ը (28), գյուղաբնակները՝ 30%-ը (12): Հիվանդների 45%-ի (18) մոտ ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ (ՍԼԼ) և 55%-ի (22) մոտ՝ սուր միելոբլաստային լեյկոզ (ՍՄԼ): Բարձրագույն կրթություն են ունեցել հարցվողների 25%-ը (10), իսկ 75%-ը (30) ունեցել են միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն: Հիվանդների 60%-ը (24) եղել են բարձր ռիսկի խմբում (արտահայտված լեյկոցիտոզ և բլաստոզ, բարձր տարիք, արտաոսկրածուծային ախտահարման առկայություն, Hb-ի ցածր ցուցանիշ), 40%-ը (16)՝ ցածր ռիսկի խմբում:
Հիվանդները բուժվել են ժամանակակից պոլիքիմիոթերապիայի կուրսերով՝ Հոլցերի սխեմայով ՍԼԼ-ի և 3+7 սխեմայով ՍՄԼ-ի դեպքում: Կիրառվել է արյան ուռուցքով հիվանդների ԿՈ-ի գնահատման եվրոպական և ամերիկյան հարցաթերթիկների ադապտացված տարբերակը: Հարցաթերթիկը պարունակել է ֆունկցիոնալ, ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեբանական բարեկեցության ոլորտները ընդգրկող հարցեր, գնահատվել է հիվանդ – բժիշկ փոխհարաբերությունները, սոցիալական և ընտանեկան վիճակը: Հիվանդները հարցերին պատասխանել են բուժման առաջին յոթ օրերին և երկու շաբաթ անց 0–ից 4 բալանոց սանդղակով:

 

Ստացված տվյալները վերլուծելու համար հիվանդները պայմանականորեն բաժանվել են երեք ենթախմբի. վատ կյանքի որակ ունեցող՝ ԿՈ-ի անկում 40-60%-ով (հարցերին տվել են 0 և 1 բալ), բավարար կյանքի որակ ունեցող՝ ԿՈ-ի անկում 20-40%-ով (հարցերին տվել են 2 և 3 բալ) և լավ կյանքի որակ ունեցող՝ ԿՈ-ի անկում 10-20%-ով (հարցերին տվել են 4 բալ):

 

Արդյունքները ներկայացվել են որպես միջին ստանդարտ շեղում, կորելացիոն անալիզը կատարվել է Սպիրմենի մեթոդով, տարբերությունների հավաստիությունը ստացվել է Ստյուդենտի t – որոշիչով և (2-ով:

 

Արդյունքներ և քննարկում

 

Թիվ 1 աղյուսակում ցույց է տրված հիվանդների պատասխանների պատկերը` ըստ առանձնացված խմբերի առաջին և յոթերորդ օրերին:

 

Աղյուսակ 1. Սուր լեյկոզով հիվանդների ԿՈ-ի դինամիկան առաջին շաբաթվա ընթացքում

Ցուցանիշ

Վատ ԿՈ

Բավարար ԿՈ

Լավ ԿՈ

I օր

VII օր

I օր

VII օր

I օր

VII օր

n

%

n

%

n

%

n

%

n

%

n

%

Գոհ եմ իմ ԿՈ-ից

22

55

26

65

12

30

6

15

6

15

8

20

Ես ունեմ հևոց

26

65

15

37.5

8

20

6

15

6

15

9

22.5

Ես ունեմ ցավեր

28

70

16

40

6

15

10

25

6

15

14

35

Ես նյարդային եմ

28

70

20

50

7

17.5

10

25

5

12.5

10

25

Ես ունեմ թուլություն

22

55

12

30

10

25

13

32.5

8

20

15

37.5

Ես կարող եմ ուրախանալ կյանքով

10

25

14

35

20

50

10

25

10

25

16

40

 

Առաջին օրը կյանքի որակի անկում է արձանագրվել հիվանդների 55%-ի մոտ (22), չնայած առավել կոնկրետ հարցերին պատասխանելիս պատկերը քիչ այլ է: Այսպես, ցավեր ունեն հիվանդների 70%-ը (28), հևոց ունեն՝ 65%-ը (26), նյարդայնանում են՝ 70%-ը (28), կյանքով կարող են ուրախանալ միայն հիվանդների 25%-ը (10): Առավել հետաքրքիր են յոթերորդ օրվա արդյունքները: Չնայած մի խումբ հիվանդների մոտ առաջին օրվա համեմատ արձանագրվում է լաբորատոր տվյալների որոշակի կարգավորում (բլաստների քանակի անկում, հեմոգլոբինի բարձրացում և այլն), հիվանդներն ավելի իրատեսական են պատասխանում հարցերին: Վերջին դերը չեն խաղում նաև բուժման կողմնակի ազդեցությունները (սրտխառնոց, մազաթափություն, պանցիտոպենիա և այլն), ֆինանսական խնդիրները, հիվանդի ակտիվության սահմանափակումը: Յոթերորդ օրը կյանքի որակից դժգոհ են հիվանդների շուրջ 65%-ը (26), բուժման կողմնակի ազդեցությունների դերը նշում են 80%-ը (32), ստիպված են անկողնում ժամանակ անց կացնել հիվանդների 60%-ը (24), ինֆեկցիաների նկատմամբ հակման բարձրացում են նշում 55%-ը (22): Մյուս հարցերի պատասխաններում արձանագրվում են դրական տեղաշարժեր: Իրենց աշխատանքը իրականալի են համարում հիվանդների 60%-ը (24), կյանքով կարող են ուրախանալ 65%-ը (26), շուրջ 70%-ը (28) հպարտ են, թե ինչպես են պայքարում հիվանդության դեմ, ապագայի մասին մտածում են հիվանդների 65%-ը (26):

 

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ԿՈ-ի վրա առավել մեծ է ուռուցքային պրոցեսով պայմանավորված գործոնների դերը, ինչպես նաև բուժման կողմնակի ազդեցությունները: Թիվ 2 աղյուսակում ցույց է տրված մի քանի գործոնների ազդեցության կշիռն առաջին, յոթերորդ և տասնչորսերորդ օրերին:

 

Աղյուսակ 2. Սուր լեյկոզով հիվանդների ԿՈ-ի վրա առավել ազդող գործոնների տոկոսային պատկերը 1-ին, 7-րդ և 14-րդ օրերին

Ցուցանիշ

I օր

VII օր

XIV օր

n

%

n

%

n

%

Թուլություն

32

80

25

62.5

18

45

Ջերմություն

30

75

28

70

20

50

Ոսկրային ցավեր

34

85

26

65

15

37.5

Դիսպեպտիկ երևույթներ

24

60

34

85

20

50

Աշխատունակության անկում

24

60

16

40

20

50

Շրջապատի հետ շփման դժվարություն

25

62.5

30

75

22

55

 

Ակնհայտ է, որ չնայած որոշ դեպքերում լաբորատոր տվյալների լավացմանը, մի շարք գործոնների նշանակությունն առաջին շաբաթվա ընթացքում մնում է նույնը կամ ավելի է մեծանում: Երկրորդ շաբաթվա մեջ արդեն նկատվում է ԿՈ-ի որոշակի լավացում՝ լաբորատոր ցուցանիշներին զուգահեռ:


Հետաքրքիր տվյալներ են արձանագրվում սուր լեյկոզի տարատեսակների տարբերակված վերլուծության, ինչպես նաև տարբեր ռիսկի խմբերում ընդգրկված հիվանդների հարցաթերթիկների քննարկման ընթացքում:

 

Ինչպես երևում է թիվ 3 աղյուսակից ԿՈ-ի անկումն ավելի արտահայտված է ՍՄԼ-ով, քան ՍԼԼ-ով հիվանդների մոտ:

 

Աղյուսակ 3. ԿՈ–ի վրա ազդող գործոնների տարբերությունը ՍԼԼ-ի և ՍՄԼ-ի ժամանակ

Ցուցանիշ

ՍԼԼ

ՍՄԼ

I օր

VII օր

I օր

VII օր

n

%

n

%

n

%

n

%

Ես գոհ եմ ԿՈ-ից

6

33.3

10

55.5

7

31.8

11

50

Ոսկրային ցավեր

10

55.5

5

27.7

14

63.6

9

40

Դիսպեպտիկ երևույթներ

6

33.3

7

38.8

12

54.5

16

72.7

Բուժման կողմնակի ազդեցությունների առկայություն

10

55.5

12

66.6

15

68.1

18

81.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դրա բացատրությունը կարող է լինել և առաջին ձևի առավել ագրեսիվ ընթացքը, և անցկացվող քիմոթերապիայի ավելի ինտեսիվ լինելը: Վերջնական եզրահանգումների համար անհրաժեշտ է ԿՈ-ի կրկնակի գնահատումը կոնսոլիդացիայի և ռեինդուկցիայի ընթացքում:

 

Հստակ տարբերություն է դիտվում նաև տարբեր ռիսկի խմբերում ընդգրկված հիվանդների ԿՈ-ի գնահատման ժամանակ (աղ. 4):

 

Աղյուսակ 4. Տարբեր ռիսկի խմբերի հիվանդների ԿՈ-ի առանձնահատկությունները 1-ին, 7-րդ և 14-րդ օրերին

Օրեր

Բարձր ռիսկի խումբ

Ցածր ռիսկի խումբ

Վատ ԿՈ, %

Բավ. ԿՈ, %

Լավ ԿՈ, %

Վատ ԿՈ, %

Բավ. ԿՈ, %

Լավ ԿՈ, %

I

40

40

20

20

50

30

VII

45

40

15

20

45

35

XIV

50

35

15

25

35

40

 

Բարձր ռիսկի խմբի հիվանդների մոտ 1-ին օրը ԿՈ-ի անկում դիտվում է 80 (32), իսկ 14-րդ օրը` 85%-ի մոտ (34): Մինչդեռ ցածր ռիսկի խմբում գտնվող հիվանդների մոտ 1-ին օրն արձանագրվում է ԿՈ–ի անկում 70 (28) և 14-րդ օրը՝ 60%-ի մոտ (20): Դա բացատրվում է նրանով, որ առաջին խմբի հիվանդների մոտ հաճախակի են ինֆեկցիոն և հեմոռագիկ բարդությունները, օրգանային անբավարարությունները: Սա պատճառ է դառնում մեծ թվով դեղամիջոցների օգտագործման և բազմակի տրանսֆուզիաների, ինչն իր հերթին ազդում է հիվանդի ԿՈ-ի վրա:

 

Հարցաշարում ընդգրկված է եղել նաև հիվանդ – բժիշկ, հիվանդ – բուժաշխատողներ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Հիվանդների 80%-ը (32) այդ հարաբերություններին տվել է 4 բալ, 90%-ը (36) գտնում է, որ բժիշկը կարողանում է պատասխանել իր հարցերին, 85%-ը (34) վստահում է բուժքույրերին: Հարցվողների շուրջ 95%-ը (38) բուժման ծախսերը ընտանիքի համար մեծ ֆինանսական բեռ է համարում: Հարկ է նշել հասարակությունում ազգային առանձնահատկությունների պահպանումը, որն արտահայտվում է ընտանիքի ամրությամբ և բարեկամների միմյանց փոխօգնության սովորույթների պահպանմամբ: Հիվանդների 90%-ը (36) նշում է ընտանիքի անդամների և հիմնական հենարան հանդիսացող ազգականի աջակցությունը, իսկ 85%-ը (34) զգում է բարեկամների, հարևանների և ընկերների օգնությունը:

 

Չնայած հարցումը եղել է անանուն, ինչ-որ տեղ իր դերն է խաղացել նմանատիպ հարցաթերթիկներին պատասխանելու ազգաբնակչության անփորձությունը: Այն արտահայտվում է նրանով, որ որոշ դեպքերում պատասխանները սուբյեկտիվ են, որոշ դեպքերում՝ ոչ անկեղծ: Հատկապես դժվարությամբ են պատասխանում կամ ընդհանրապես չեն պատասխանում սեռական ոլորտին վերաբերվող հարցերին, իրենց ինքնազգացողությանը տալիս են բարձրացված գնահատական:

 

Նկատի ունենալով, որ նմանատիպ հարցում առաջին անգամ էր կատարվում, կարելի է գոհունակություն հայտնել արդյունքներից և շնորհակալական խոսքեր ուղղել հիվանդներին, որոնք, չնայած իրենց ծանր ֆիզիկական և հոգեկան վիճակին, մեծամասամբ պատրաստակամորեն են մասնակցել հարցմանը:

 

Եզրակացություն

 

1. Կյանքի որակի գնահատումը կարելի է դիտել որպես սուր լեյկոզով հիվանդների ֆիզիկական և հոգեկան բարեկեցության լավագույն չափորոշիչներից մեկը:
2. Կյանքի որակի գնահատումը բուժման ընթացքում թույլ է տալիս բացահայտել հիվանդին անհանգստացնող կարևոր գործոնները և մեղմել նրանց ազդեցությունը:
3. Կյանքի որակի ցածր մակարդակը ցույց է տալիս բուժման արդյունավետության անբավարար լինելը և ուռուցքային պրոցեսի պրոգրեսիան:

 

Գրականություն

 

  1. 1. Beusterien K.M., Steinwald B., Ware J.E. Jr. Usefulness of the SF-36 Health Survey in measuring health outcomes in the depressed elderly, Journal of Heriatric Psych. and Neurol., 1996, Jan, 9, 1, p. 13-21.
  2. 2. Bowling A., Bond M., Jenkinson C., Lamping D.L. Short Form 36 (SF-36) Health Survey Questionnaire: which normative data should be used? Comparisons between the norms provided by the Omnibus Survey in Britain, the Health Survey for England and Oxford Healthy Life Survey, J. of Pub. Health Med., 1999, 21, 3, p. 255-70.
  3. 3. Bullinger M. et al. Translating health study questionnaires and evaluating them: the Quality of life a project approach. International Quality of life assessment, Clin. Epidemiol.,1998,51,p. 913.
  4. 4. Cella D.F., Tulsky D.S. Cancer Invests., 1993; 11(3), p. 327-36.
  5. 5. Gabriel S.E., Kneeland T.S., Melton L.J. Health-related quality of life in economic evaluations for osteoporosis: worse values should we use? Medical Decision Making, 1999, Apr-Jun, 19,p.141-8.
  6. 6. Lesko L.In: Holland H.C., Rowland J.H. (eds.) Handbook of psychologocal care of the patient with cancer. New York, Oxford University Press, 1989, p. 218-31.
  7. 7. National Cancer Institute, Division of Cancer Prevention and Control Research: QoL assessment in cancer clinical trials, Report of the workshop on QoL research, 1990.
  8. 8. World Health Organization Quality of life group. What is it Quality of life? Wld. Hth. Forum, 1996, 1, p. 29.
  9. 9. World Health Organization. Measurement of level of health: Report of study group WHO Technical Report Series, 1997, p. 137.

 

 

 

Հեղինակ :  Ե.Կ. Հակոբյան Պր. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Աղբյուր :  Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2.2004 (18), 56-60, АДК 616.155.392-036.11
   
   
Ներկայացնող`  Doctors.am