Սեքսը ոչ միայն հաճելի է , այլ նաև օգտակար: Ահա թե ինչ կարող է անել առողջ սեռական կյանքը ձեր օրգանիզմի հետ.
 
1.Ստիպում է ձեր իմուն համակարգին գործել
Սեռապես ակտիվ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում:
Սեքսով զբաղվող մարդկանց պաշտպանական համակարգերը վիրուսների, միկրոբներին հանդեպ ավելի լավ են աշխատում: Պենսիլվանիայի համալսարանում հետազոտողների մի խումբ պարզել է, որ ուսանողները, ովքեր շաբաթական մեկ կամ երկու անգամ սեքսով են զբաղվում որոշակի հակամարմինների ավելի բարձր մակարդակ ունեն ավելի հազվադեպ սեքսով զբաղվողների համեմատությամբ:
Սակայն ամեն դեպքում, պետք չէ միայն սեքսի վրա հույս դնել, հոգ տարեք ձեր իմուն համակարգի մասին ճիշտ սնվելով, շատ շարժվելով, բավարար քնելով, պատվասումները ճիշտ ժամանակին ստանալով, և սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտգորգործելով:
 
2. Խթանում է լիբիդոն
Հաճախ սեքսով զբաղվելը այն ավելի հաճելի է դարձնում ու բարձրացնում է ձեր լիբիդոն: Հաճախ սեքսով զբաղվող կանանց մոտ մեծանում է հեշտոցային լուբրիկացիայի մակարդակը, արյան հոսքը դեպի հեշտոց և նրա էլաստիկությունը, ինչը սեքսն ավելի հաճելի է դարձնում` բարձրացնելով սեռական ցանկությունը:
 
3. Բարելավում է կանանց մոտ միզապարկի կառավարումը
Կոնքի ամուր հատակը կարևոր է անմիզապահության դեմ պայքարելու համար, խնդրի, որը անհանգստացնում է կանանց 30% ին:
Սեքսը կարծես մարզանքի լինի կոնքի հատակի մկանների համար: Օրգազմի ժամանակ այդ մկանները կծկվում են` ավելի ամրանալով:
 
4. Նվազեցնում է զարկերակային ճնշումը
Հետազոտությունները հաստատում են կապը սեքսի և ցածր զարկերակային ճնշման միջև: Հատկապես շեշտվուն է կապը սեռական հարաբերության և ցածր սիտստոլիկ զարկերակային ճնշման միջև:
 
5. Մարզանք է
Սեքսն իսկապես լավ մարզանքի ձև է, սակայն, իհարկե,  չի փոխարինի վազքուղուն:
Սեռական հարաբերության ընթացքում րոպեում մոտ 5 կալորիա եք այրում: Այն արագացնում է սրտի ռիթմն ու ստիպում աշխատել մի շարք մկանների:
 
6. Նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի վտանգը
Առողջ սեռական կյանքը առողջ է պահում ձեր սիրտը: Բացի սրտի աշխատանքն արագացնելուց, այն հավասարակշռության մեջ է պահում ձեր տեստոստերոնի և էստրոգենների քանակը:
Երբ սրանցից մեկի քանակը նվազում է, առաջ են գալիս առողջական խնդիրներ` օստեոպորոզ և նույնիսկ սրտային հիվանդություններ:
 
7. Նվազեցնում է ցավը
Օրգազմը հրաշալի ցավազրկող միջոց է:
Արտազատվում են հորմոններ, որոնք ազդում են ցավազգացողության շեմին:
 
8. Նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի վտանգը
Հաճախակի էակուլյացիա ունեցող տղամարդիկ (շաբաթական 21 անգամից ավել) շագանակագեղձի քաղցկեցի զարգացման ավելի փոքր հավանականություն ունեն :
 
9. Դրական է ազդում քնի որակի վրա
Օրգազմից հետո արտազատվում է պրոլակտին հորմոնը, որը պատասխանատու է  ռելաքսացիայի և քնկոտության համար:
 
10. Թեթևացնում է սթրեսը
Ձեր զուգընկերոջը մոտ լինելը կարող է նվազեցնել սթրեսն ու տագնապը:
Սեքսն ու մտերմությունը կարող են բարձրացնել  ինքնագնահատականը՝ կյանքը ոչ միայն առողջ այլ նաև երջանիկ դարձնելով:

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ WebMD.com