Սամվել Արծրունու Ավետիսյան
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1965թ., 21 օգոստոսի, քաղաք Երևան։
Կրթություն
1972-1982թթ.- ք. Երևան, թիվ 152 միջնակարգ դպրոց,
1983-1989թթ.- ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ` բուժական ֆակուլտետ,
1989-1990թթ.- ք. Երևան, քաղաքային շտապ օգնության հիվանդանոց` սուբօրդինատոր։
Աշխատանքային գործունեություն
1991թ.- ք. Երևան, ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոն` ավագ լաբորանտ,
1991-2000թթ.- ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոն` ասիստենտ,
2000-2005թթ.- ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոն` դոցենտ,
2000-2002թթ.- ԵՊԲՀ` ուսումնական և արտադրական պրակտիկայի ղեկավարի օգնական,
2002-2006թթ.- ԵՊԲՀ արտասահմանցի ուսանողների դեկան,
2005-2011թթ.- ԵՊԲՀ, ախտաֆիզիոլոգիայի ամբիոն` վարիչ,
2007-2008թթ.- ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ` դեկանի տեղակալ,
2010-2011թթ.- ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ` դեկան,
2011-ի օգոստոսի 25-ից ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն է։
Այլ տվյալներ
1999թ.- ԵՊԲՀ, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
2007թ.- ԵՊԲՀ, պաշտպանել է դոկտորական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի աստիճան,
2007-2011թթ.- ԵՊԲՀ` գիտա-կոորդինացիոն խորհրդի անդամ,
2008-2010թթ.- ԵՊԲՀ` ԳՀԿ թեմատիկ ղեկավար,
1999թ.-2010թթ.- ՀՀ Ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն,
2007-2011թթ.- Տեսական բժշկություն 026 մասնագիտական խորհրդի անդամ։
Ավելի քան 80 գիտական հոդվածի և 1 նորարարական առաջարկի հեղինակ է:
Պարգևներ
1986թ.-ին պարգևատրվել է ՍՍՀՄ կոմերիտմիության առաջին քարտուղարի շքանշանով,
2000թ.-ին` ԵՊԲՀ ռեկտորի շնորհակալագրով,
2005թ.-ին` ԵՊԲՀ ոսկե մեդալով,
2010թ.-ին` ԵՊԲՀ ոսկե մեդալով,
2010թ.-ին` ՀՀ ԿԳ նախարարի ոսկե մեդալով։ Ունի բժշկական ծառայության զինվորական սպայի կոչում։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս որդի։