Հարգելի այցելու,

Ողջունում եմ Doctors.am կայքի նախաձեռնությունը: Կայքի ստեղծման պահից հավատացած էի, որ այն շատ կարճ ժամանակահատվածում կդառնա շատերի տեղեկատվություն ստանալու նախընտրելի աղբյուրը, և շատ բուժաշխատողներին, ուսանողներին կօգնի մասնագիտական առաջընթացում: Առողջապահության ոլորտում իրազեկված հասարակություն ձևավորելու համար մեծ դեր ունի անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը:

Համոզված եմ` Doctors.am կայքը արդեն իսկ դարձել է Ձեր առաջին օգնականը, տեղեկատուն և խորհրդատուն` բժշկական բնույթի հարցերի պատասխաններ և անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար:

Ցանկանում եմ ամենայն բարիք և նորանոր ձեռքբերումներ Ձեր աշխատանքում :

Հարգանքներով` Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մ. Հերացու անվ. ԵրՊԲՀ մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Արաբկիր ԲՀ - ԵԴԱԻ գիտական ղեկավար, ուրոլոգ Արա Սայենի Բաբլոյան