- Հարգելի  Քրիստինա Մելիքյան, Ձեր կլինիկայի անվանման մեջ դրված է "վերարտադրողական բժշկություն" հասկացությունը: Ի՞նչ է իր մեջ ներառում այդ տերմինը և ինչու՞ հենց դա դարձավ Ձեր գործունեության հիմքը:

- Դեռ մանկության տարիներին ես երազում էի տրվել ստեղծագործ կյանքին, դառնալ դիզայներ, բայց, ծնողների կամքով ընդունվեցի բժշկական համալսարան Ռուսաստանում, որտեղ էլ ես սիրահարվեցի բժշկությանը: Վերարտադրողական բժշկության մասին երազել եմ երկրորդ կուրսից սկսած, արդյունքում, արդեն բժշկական համալսարանը ավարտելու տարիներին, ճակատագիրն ինձ հանդիպացրեց  Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Բորիս Կազակովի հետ: Եվ հենց նրա հրավերով էլ ես սկսեցի աշխատել Ռուսաստանի առաջին կենտրոններից մեկում, որը մասնագիտանում էր օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների մեջ: Այստեղ ես աշխատեցի ավելի քան 6 տարի՝ սկսելով շարքային բժշկից և դարձա գլխավոր բժշկի տեղակալ բուժական գծով:

Մեծ հաշվով վերարտադրողական բժշությունն իրենից ներկայացնում է բժշկակա-կենսաբանական գիտությունների նոր ուղղություն, որոնք կոչված են լուծելու երեխայի ծննդի  հետ   կապված հարցերը՝ որպես  ամբողջ  մարդկության զարգացման բնական գործընթաց: Վերարտադրողական բժշկությունն իր մեջ սիթեզել է բազմաթիվ գիտությունների հաջողությունները, այնպիսիք, ինչպիսիք են անդրոլոգիան, կենսաբանությունը և գենետիկան, բջջային կենսաբանությունը և կրիոկենսաբանությունը: Ներկայումս աշխարհում ամեն   տարի  ավելի   քան   մեկ միլիոն ամուսնական զույգեր բուժվում են՝ շնորհիվ վերարտադրողական բժշկության:

- Ժամանակակից հասարակության մեջ անպտղության խնդիրը բավականին լուրջ է դարձել, Ձեր կարծիքով ի՞նչն է այսպիսի պաթոլոգիայի պատճառը:

- Գործոնները, որոնք հանգեցնում են անպտղության, բազմազան են: Առանձնացվում է կանացի և տղամարդկային գործոններով պայմանավորված անպտղություն, ինչպես նաև զույգերի  համակցված գործոններով պայմանավորված անտպտղություն: Անպտղության խնդիրն ունի սոցիալական նշանակություն պետության, առողջապահության և  հասարակության համար, դա է պատճառը, որ պետք է կանխել անպտղության դեպքերի հետագա աճը:

- Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է անպտղությամբ զբաղվող կլինիկաների թվաքանակի աճ: Ինչո՞վ է պայմանավորված այդ ոլորտում նման  աճը: Իսկ հայաստանյան կլինիկաների և մասնավորապես Ձեր կենտրոնի ցուցանիշները այսօր համեմատելի՞ են արտասահմանյան կենտրոնների հետ:

- Անպտղությամբ, մասնավորապես՝ մասնագիտացված օժանդակ վերարտադրողական տեխնալոգիաներով ծառայություն մատոցող կլինիկաների քանակի ավելացումը պայմանավորված է այս ոլորտի նկատմամբ բնակչության կողմից բարձր պահանջմունքի հետ, ինչպես նաև հղիությանը հասնելու գեր ժամանակակից և էֆեկտիվ մեթոդների առկայության հետ: Անպտղության բուժման նկատմամբ պահանջը հանգեցրեց արտամարմնային բեղմնավորմամբ զբաղվող մի քանի կլինիկաների բացմանը Հայաստանում: Պետք է նշեմ, որ բարձր որակի բուժման պահանջարկը Հայաստանում բավականին բարձր է և, հաշվի առնելով այն փաստը, որ անպտղության բուժումը համեմատաբար թանկ է, այն կլինիկաները, որոնք չեն կարողանալու ապահովել որակյալ բուժումներ, կգնան պատմության գիրկը կամ գոյություն կունենան միայն թղթի վրա, դա ցույց է տալիս այլ երկրների փորձը: Այստեղ ժամանակը ամենալավ կատալիզատորն է, որը կզտի այս ոլորտը և հնարավորություն կտա աշխատելու միայն այն կլինիկաներին, որոնք ընդունակ են մատուցելու որակյալ ծառայություններ: Այն զույգերը, որոնք վերջերս պլանավորել էին սկսել իրենց բուժումները արտասահմանում կամ ունեցել են անհաջող  բուժման փորձեր արտասահմանում, սկսել են դիմել մեր կլինիկա: Դա նկատելիորեն կայուն տենդեցի է վերածվում և, անկեղծ ասած, ուրախացնում է: Մարդիկ, որոնց քանակը քիչ չէ,  արդեն տեսնում են մեր աշխատանքի արդյունքները: Արտերկրացիների հաջող բուժումներից հետո, մեզ են սկսել դիմել նաև զույգեր մոտ և հեռու արտաերկրներից, որոնց համար մենք հատուկ կազմակերպում ենք հանդիպումներ, ամրագրում հյուրանոցային համարներ և այլն: Մենք անպտղությունը արտամարմնային բեղմնավորման մեթոդով բուժելու գործում արձանագրած ցուցանիշներով արդեն հասել ենք ԱՄՆ-ի լավագույն կլինիկաների մակարդակին:

- "Վիտրոմեդ"-ը գործում է սկսած 2011թ-ից և այս կարճ ժամանակահատվածում կարողացավ այս ոլորտում առաջատարի դիրքեր գրավել: Ի՞նչ եք կարծում որոնք էին այսպիսի հաջողության նախադրյալները, ի՞նչն է Ձեզ սկզբունքային առանձնացնում  այսպիսի ծառայություններ մատուցող այլ կլինիկաներից: 


- Մենք բուժում ենք բոլոր տարիքային խմբերի և անպտղության բոլոր ձևերը: Որոշ կլինիկաներ, այդ թվում՝ արտասահմանյան, չեն զբաղվում "տարիքային"  հիվանդներով՝ իրենց ցուցանիշները լավացնելու համար: Մեր գործունեությունը շեշտադրված է բարձրորակ, մասնավորապես մարդու վերարտադրողական առողջությանը վերաբերող բժշկական ծառայությունների  մատուցելու վրա: Կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք պատրաստված են ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Գերմանիայի առաջատար ընկերությունների կողմից: Մեր կլինիկան առանձնանում է հիվանդներին անհատական մոտեցմամբ, բուժումները անցկացվում են ամերիկյան և եվրոպական ռեպրոդուկտոլոգների ասոցիացիների կողմից կողմից ընդունված բժշկական գործելակերպի հիման վրա, որն էլ, իր հերթին, ապահովում է բարձր արդյունքների ստացում: Եվ վերջապես, կլինիկայի հաջողությունն անհնար է առանց բարձրակարգ մասնագետների: Կլինիկայի ամենաթանկ "կապիտալը" դա մասնագետների թիմն է, որը գործում  է և տալիս հիանալի արդյունքներ: Առանց բարձրակարգ մասնագետների, նույնիսկ գեր ժամանակակից սարքավորումները ի վիճակի չեն լավացնելու բուժումների արդյունավետությունը: Վերարտադրողական բժշկության յուրահատկությունը ենթադրում է անհատական մոտեցում յուրաքանյուր հիվանդի, ուշադրություն, զգոնություն, ունակություն հիվանդին տրամադրելու դժվարությունների հաղթահարմանը, ինչպես նաև բուժման և գաղտնիության պահպանման  էթիկական նորմերի  խիստ պահպանում: Բժիշկին աշխատանքի ընդունման ժամանակ մենք ուշադրություն ենք դարձնում ոչ միայն կրթության և տվյալ ոլորտում նրա աշխատանքային փորձի վրա, այլ ուշադրություն ենք դարձնում նաև թե որքան է նա ճկուն, որքանով է նա ի վիճակի է և պատրաստակամ զարգացնելու պրոֆեսիոնալ գիտելիքները: Թեկնածուները անցնում են բավականին խիստ ըտրություն և 6 ամիս անցնում են փորձաշրջան: Գնահատվում է ոչ միայն բժիշկների որակավորումը, այլ նաև նրանց թիմում աշխատելու կարողությունը: Անպտղությամբ տառապող մարդիկ հիմնականում հոգեբանորեն շատ խոցելի են և կարիք ունեն հոգեբանական աջակցության: Հենց այս պատճառով կլինիկայում նաև աշխատում է հոգեբան, ով հիվանդների հետ աշխատելով, նվազեցնում է սթրեսը և անհանգստությունը, նախապատրաստում է արտամարմնային բեղմնավորման  գործընթացին:

- Հղիության բացակայության դեպքում, որքան ժամանակ հետո զույգերը պետք է դիմեն բժշկի:

- Զույգի մոտ հղիության բացակայությունը կանոնավոր սեռական կյանքով մեկ տարի ապրելու դեպքում արդեն պատճառ է դիմելու անպտղության բուժման վրա մասնագիտացված մասնագետին - ռեպրոդուկտոլոգին: Երեսունհինգ տարեկանից հետո բժշկին դիմելու ժամանակը կանանց մոտ պետք է կրճատվի և հասնի վեց ամսվա: Պետք չէ հետաձգել բժշկին դիմելը ոչ մի դեպքում:

- Ժամանակին հայկական ընտանիքներում անպտղության ամբողջ մեղքը բարդում են կնոջ վրա, այսօր փոխվե՞լ է արդյոք այս պատկերը:

- Միանշանակ չի կարելի ասել, որ ամբողջությամբ փոխվել է, բայց այս պահին մենք կարող ենք հաստատել, որ արդեն դրական միտումներ կան մեր տղամարդկանց մոտ:
Նշեմ նաև, որ մենք արդեն հաճախակի ենք սկսել ընդունել տղամարդկանց, ովքեր տառապում են անպտղությամբ: Մարզերում այս հարցը շատ ավելի ակտուալ է, երբ մենք բախվում ենք դեռ այն խնդրին, երբ տղամարդը հրաժարվում է հետազոտություններ անցնելուց, պատճառաբանելով, որ ինքը չի կարող անպտղության խնդիրներ ունենալ կամ փաստարկում է իր նախօրդ ամուսնությունից ծնված երեխաների առկայությունը կամ իր նախկին զուգընկերուհիներից հղիություններ են ստացվել: Տղամարդկանց հետազոտությունը շատ ավելի հեշտ է՝ կանանց հետ համեմատած, քանի որ կնոջ որոշ հետազոտության մեթոդները կարող են որոշակի վտանգներ պարունակել ինչպես առողջության, այնպես էլ՝ կյանքի համար: Միայն զույգերի համալիր հետազոտության շնորհիվ կարելի է գտնել անպտղության պատճառները և որոշել բուժման հետագա մարտավարությունը:

- Ժամանակակից բժշկությունն ինչպիսի՞ տեխնալոգիաներ է առաջարկում անպտղության բուժման համար: Ի՞նչ կարելի է ասել այդ մեթոդների արդյունավետության մասին, որքանո՞վ է հավանական երկար սպասված հղիությունը:

- Ժամանակակից վերարտադրողական բժշկությունը կարող է առաջարկել շատ  արդյունավետ մեթոդներ անպտղության բուժման հարցում, որոնցից են անպտղության կոնսերվատիվ բուժում, օժանդակ վերարտադրողական տեխնալոգիաների տարբեր մեթոդներ, այդ թվում` արհեստական սերմնաորում  (ԱՍ), արտամարմնային բեղնավորում (ԱՄԲ), սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկումն ձվաբջիջ (ԻՔՍԻ), սերմնաբջիջների, ձվաբջիջների և սաղմերի կրիոսառնապահպանման տեխնոլոգիաներ (սեռաբջիջների և սաղմերի կրիոսառեցում և սառնապահպանում հեղուկ ազոտի միջավայրում մինուս 196 ջերմաստիճանում), նախաիմպլանտացիոն գենետիկական հետազոտություն ժառանգական հիվանդությունների հայտնաբերմման նպատակով, փոխնակ մայրություն, սեռաբջիջների դոնորական ծրագրեր, տղամարդու ամորձու բիոպսիա սերմնաբջիջների հայտնաբերման նպատակով տղամարդու անպտղության ծանր դեպքերում և այլն: Կարելի է հաստատակամ ասել, որ ժամանակակից բժշկությունը, դեպքերի առավել մեծամասնությունում, թույլ է տալիս ունենալ առողջ փոքրիկ: Օժանդակ վերարտադրողական տեխնալոգիաների արդյունավետության վրա շատ գործոններ են ազդում. առաջին հերթին, կնոջ տարիքը, անպտղության պատճառը, անպտղության տևողությունը, զույգերի կենսակերպը, ծխելը, գենետիկական գործոնները: Ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հետազոտությունները հղիանալու հավանականությունը օժանդակ վերարտադրողական տեխնալոգիաներ կիրառելուց հետո ամբողջ աշխարհում կազմում է 30-40%: Սրանք միջին թվեր են: Որոշ կլինիկաներում արդյունավետությունը  մոտ 15% է, իսկ ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներում այն գերազանցում է 60%-ը:

- Նշված պրոցեդուրաներից որոնք են այսօր իրականացվում հենց Ձեր կլինիկայում:

- Մենք առաջարկում ենք ծառայությունների ամբողջական սպեկտր անպտղության կոնսերվատիվ բուժման ոլորտում և, իհարկե, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական սերմնաորում  (ԱՍ), արտամարմնային բեղնավորում (ԱՄԲ), սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկումն ձվաբջիջ (ԻՔՍԻ), սերմնաբջիջների, ձվաբջիջների և սաղմերի կրիոսառնապահպանման տեխնոլոգիաներ (սեռաբջիջների և սաղմերի կրիոսառեցում և սառնապահպանում հեղուկ ազոտի միջավայրում մինուս 196 ջերմաստիճանում), փոխնակ մայրություն, սեռաբջիջների դոնորական ծրագրեր, տղամարդու ամորձու բիոպսիա սերմնաբջիջների հայտնաբերման նպատակով տղամարդու անպտղության ծանր դեպքերում և այլն: 

Ի դեպ, անցած տարի կատարվել է տղամարդու ամորձու բիոպսիա ժամանակակից մեթոդով micro-TESE, առաջին անգամ Հայաստանում: Այս պահի դրությամբ՝ արդեն ծնվել են 10 երեխա ամորձու բիոպսիա իրականացնելուց հետո: 2014թ-ին պատրաստվում ենք ներդնել  նախաիմպլանտացիոն գենետիկական հետազոտություն մեթոդը եվրոպական լաբորատորիաների հետ համագործակցությամբ:

- Առաջին մարդը, ով բեղմնավորվել էր "փորձանոթում", լույս աշխարհ է եկել դեռ 1978թ.: Դրանից հետո աշխարհում ЭКО-իշնորհիվ ծնվել է  շուրջ չորս միլիոն երեխա: Գոյություն ունի՞ արդյոք վիճակագրական տվյալներ Հայաստանում ծնված երեխաների մեջ: Որքա՞ն տոկոսն է ծնվել ЭКО-իմիջոցով: Դուք ինքներդ վարու՞մ եք Ձեր վիճակագրությունը:

- Կասեմ ավելին, այս պահին լույս աշխարհ եկած երեխաների թիվը հասնում է հինգ միլիոնի: Հայաստանում այս պահին աշխատում են չորս կենտրոններ, որոնք զբաղվում են արտամարնային բեղմանվորմամբ, բայց այս պահին վիճակագրական տվյալներ չունեմ: Մեր կենտրոնի բժիշկների շնորհիվ՝ տարեկան ծնվում է ավելի քան 200 երեխա՝ շնորհիվ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների:

- Ինչպիսի պահանջներ եք դնում այն կանանց նկատմամբ, ովքեր պլանավորում են դառնալ փոխնակ մայրեր:

- Համաձայն ՀՀ օրենսդրության՝ փոխնակ մայրեր կարող են դառնալ 18-35 տարեկան կանայք: Հիմնական պահանջներից են ֆիզիկական և հոգեկան առողջությունը, սեփական երեխայի առկայությունը և, իհարկե, այլ անպտուղ զույգին օգնելու ցանկությունը: Այսպիսի կարևոր դեր ստանձնելուց առաջ նա պետք է անցնի մի շարք հետազոտություններ, որոնցից հետո նա կկորողանա ստանձնել այդ կարևոր դերը:

- Ո՞վ է հաճախ դառնում փոխնակ մայր: Կա՞ն արդյոք սոցիալական ցուցանիշների պահանջներ:

- Մեր պրակտիկայում հաճախ փոխնակ մայրեր դառնում են անպտղությամբ տառապող զույգերի մոտ հարազատները: Քիչ չեն դեպքեր, երբ կանայք գնում են նման քայլերի ֆինանսական միջոցներ ակնկալելով, բայց նույնիսկ այդ պայմաններում նրանք բարոյապես կամ ենթագիտակցորեն մտածում են, որ բարի գործ են անում:

- Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է թույլատրել միայնակ տղամարդկանց հայր դառնալ փոխնակ մայրերի շնորհիվ:

- Տեսականորեն, համաձայն օրենսդրության, տղամարդիկ կարող են երեխաներ ունենալ փոխնակ մայրերի օգնությամբ, բայց բարոյական տեսանկյունից, ես կարծում եմ, որ հայրության, առաջին հերթին, պետք է հասնել բնական ճանապարհով, իսկ փոխնակ մայրերի օգնությանը դիմել միայն բացառիկ դեպքերում: Անձամբ ես կարծում եմ, որ նպատակահարմար չէ այսպիսի մեթոդների օգտագործումն այն միայնակ տղամարդկանց կողմից, ում երեխաներ են անհրաժեշտ թերարժեքության բարդույթի, կամ այլ պատճառներով:

- Մենք գիտենք, որ Վիտրոմեդը համագործակցում է Արագիլ բարեգործական հիմնադրամի հետ: Ինչպիսի՞ն են համագործակցության արդյունքները:

- Շատ է ուրախացնում այն փաստը, որ մարդիկ, ովքեր երկար տարիներ  տառապում են անպտղությամբ, հնարավորություն են ստանում օգտվել բժշկական բարձր տեխնոլոգիաներից՝ շնորհիվ այս հիմնադրամի, որն էլ, իր հերթին, աշխատում է առաջին տիկին Ռիտա Սագսյանի բարձր հովանու ներքո: Մեր կլինիկան համագործակցում է Արագիլ հիմնադրամի հետ 2013 թ. վերջերից: Արդյունքները խոստումնալից են, այս պահին կատարվել է 6 ցիկլ, որից ստացվել է 4 զարգացող հղիություն, որը համապատասխանում է ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներում գրանցված ցուցանիշներին:

-Ձեր բարեմաղթանքը մեր ընթեցողին:

- Առաջին հերթին, առողջություն եմ ցանկանում, ինչպես նաև հաջողություն բոլոր նախաձեռնություններում: