Այն նպատակասլացորեն զարգանում է, այդ իսկ պատճառով այս հիվանդության վերացման մասին խոսք գնալ չի կարող, գրում է The Daily Mail պարբերականը: Ստացվում է այնպես, որ հակաքաղցկեղային բուժման ոլորտում բոլոր մշակման ձևերն անօգուտ են, քանի որ ժամանակի հետ քաղցկեղը կդառնա էլ ավելի ագրեսիվ և առավել կայուն: Ընդ որում, քաղցկեղային հետազոտությունների համար 2012 թվականին ներդրվել է 500 միլիարդ դոլար:
 
Ճիշտ է, դեռ հույսեր կան, այսպես են ասում Կիլի համալսարանի և Խորվաթիայի կաթոլիկ համալսարանի աշխատակիցները: Էվոլյուցիոն կենսաբանները առաջին անգամ քաղցկեղի հետքերը հայտնաբերել են կորալի նման երկու տեսակի հիդրաների մոտ: Դա խոսում է այն մասին, որ քաղցկեղը էվոլյուցիայի ժառանգություն է: Այսինքն՝ քաղցկեղը հնագույն բազմաբջիջ կյանքի ձև է: Եվ այն զարգացել է առաջին բազմաբջիջ օրգանիզմներում: Եվ հենց հիդրաների մոտ է հայտնաբերվել քաղցկեղային պոլիպներ:
 
1970-ական թվականներին գիտնականները գտնում էին, որ քաղցկեղը կարելի է վերացնել Երկրի երեսից: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղային բջջի արմատները էվոլյուցիոն հին ծագում ունեն: Ըստ էության, ծնվելուց հետո յուրաքանչյուր ոք իր մեջ կրում է դանդաղ  գործողության ռումբ, և ցանկացած պահին մարմնի բջիջը կարող է սխալ թույլ տալ, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացմանը:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ dailymail.co.uk