“Դոյչ Մեդ” ընկերությունը, հանդիսանալով Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնի բացառիկ և պաշտոնական գործընկերը Հայաստանում, առաջարկում է անցնել օնկոլոգիական հետազոտություն և բուժում վերը նշված կլինիկայում: Որպես Գերմանիայի, ինչպես նաև ողջ Եվրոպայի քաղցկեղի ամենահայտնի և ամենաերաշխավորված կենտրոններից մեկը՝ Ֆրայբուրգի կենսաբանության կենտրոնը բացառապես կենտրոնացած է բժշկական խնամքի, բարձրակարգ հետազոտությունների և կրթական ծրագրերի լայն շրջանակի վրա: Այն առաջատար հաստատություն է, որը փորձում է կիրառել նոր հակաքաղցկեղային դեղորայք գործնականում և բացահայտել առավել արդյունավետ վերականգնողական ծրագրեր՝ չարորակ համակարգային հիվանդություններ և կարծր ուռուցքներ ունեցող մարդկանց համար: 

Քաղցկեղի կենսաբանության կենտրոնում կարելի է հետազոտվել գերժամանակակից բժշկական սարքավորումներով և մեթոդներով: Միայն այս ամենից հետո է պարզ դառնում բուժման մեթոդը: Եթե ուռուցքը տարածված չէ օրգանիզմում մետաստազի տեսքով  և  տեղակայումն էլ այնպիսին է, որ կենսական վտանգ չի ներկայացնում` արվում է վիրահատություն: Հակառակ դեպքում նշանակվում է բուժում: Կենտրոնի  պրոֆեսսորների կողմից ընտրվում է տվյալ օրգանիզմին և ուռուցքին համապատասխան դեղորայքային բուժում` դասական քիմիոթերապիա, արդյունավետ քիմիոթերապիա, հորմոնալ բուժում, ինչպես նաև ուռուցքի բիոլոգիական բուժում, ինչպես օրինակ մոնոկլոնալ հակամարմիններով, իմունային մոդուլյատորներ, դիֆերենցման ինդուկտորներ, վերջինս հաճախ հետազոտությունների շրջանակներում:

Բժշկական ուռուցքաբանության եվրոպական միությունը (ESMO) Ֆրայբուրգի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնը ճանաչել է որպես ուռուցքաբանության և պալիատիվ խնամքի ամենամասնագիտացված համալիր կենտրոնը: 

Հայաստանի քաղաքացիներն այժմ ունեն բացառիկ հնարավորություն ստանալ որակյալ բուժում Գերմանիայի լավագույնը համարվող Քաղցկեղի կենսաբանության կենտրոնում անհամեմատ մատչելի գնով: