Ինչպես ասում էին հին հռոմեացիները` “ժամանակները փոխվում են, փոխվում ենք նաև մենք նրանց հետ միասին”: Վաղուց անցել են այն ժամանկները, երբ աղջկա հետ ծանոթանալու համար տղաները պայքարում էին նրա ուշադրությանը արժանանալու, սիրտը շահելու համար և դրա համար ջանք ու եռանդ չէին խնայում: Նպատակին հասնելու համար երիտասարդները ձգտում էին գեղեցիկ և սպորտային կեցվացքի, ինչն իր հերթին հանդիսանում էր կատարելագործման շարժառիթ:

 

Ժամանակակից հասարակությունը լայնորեն օգտագործում է համակարգչային տեխնիկայի հնարավորությունները նոր ծանոթություններ և, հատկապես, սեքս ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Ինտերնետային կապի միջոցով քննարկվում են տաբեր սեքսուալ խնդիրներ, ձեռք են բերվում սեքսուալ զուգընկերներ, էրոտիկ և պոռնոֆիլմերի CD այլն:

 

Վիրտուալ իրականությունը վերածվել է ամենահամարձակ երևակայությունների իրականացման վայր: Որոշ երկրներում տարածում են ստացել այսպես կոչված “մութ սենյակներ”-ը` զվարճալի վայրեր, որոնք նախատեսված են կիբերսեքսի համակրգչային հատուկ ծրագրերին միանալու համար:

 

Եվ ովքե՞ր են դիմում այդ միջոցներին

 

Մեր դիտարկումների արդյունքում այդ մարդիկ`

 

- կասկածամիտ, տագնապային մարդիկ են, որոնք իրենց շրջապատող մարդկանց համարում են վտանգ սպառնացող: Այս տիպի մարդիկ շփվող չեն, ընդունակ չեն պաշտպանել սեփական դիրքորոշումը, հեշտությամբ նահանջում են իրենց նպատակներից, իրենց բնորոշ է անվճռականությունը և այս ամենը նպաստում է սեռական նախաձեռնության իջեցմանը;

 

- մարդիկ են, որոնց բնորոշ են մանկամտությունը և մշտապես կախյալություն ունենալու հատկությունը;

 

- ֆիզիկապես տկար մարդիկ են, որոնք դժվարանում են ռեալ հարաբերություններ սկսել, իսկ վիրտուալ աշխարհը հնարավորություն է տալիս գերտղամարդ և գերկին զգալու:

 

- տարբեր տարիքային խմբերին պատկանող մարդիկ են, որոնք ինչ-որ բան ունեն թաքցնելու: Նրանց մի մասը ուզում է ավելի մեծահասակ երևա, մյուսը` ավելի երիտասարդ:

 

- տարբեր սեռական փոքրամասնություններին պատկանող մարդիկ են, որոնք հեշտ են գտնում զուգընկերներ և ռեալիզացնում իրենց սեքսուալ ֆանտազիաները:

 

- սոցիալապես ոչ կայացած մարդիկ են, որոնց համար նյութական արժեքները պակաս կարևոր չեն. պետք չէ ծաղիկներ նվիրել, շամպայն գնել: Այստեղ ամեն ինչ հոգևոր է և մատչելի է...բացի իրական հարաբերություններից;

 

- հատուկ մարդիկ են, որոնք ձգտում են վտանգավոր սեռական կապի և երևակայությունների իրականացմանը անչափահասների հետ;

 

- այն մարդիկ են, որոնք խուսափում են պատասխանատվությունից և իրական սեռական կապերից, որը ունի հետևյալ հետևանքները` հղիություն և սեռավարակներ:

 

- Իհարկե և օնլայն սեքսուալ ակտիվությունը, և կիբերսեքսը բերում են բնական ինտիմ արժեքների խեղաթյուրմանը: Դա արհեստական հաճույքների աշխարհ է, երևակայության աշխարհ, որտեղ մարդ մնում ինքն իր հետ, և որտեղ առկա են ինքնախաբեությունը և իլյուզիան և ամենը կեղծվում է, փոխարինելով և ոչնչացնելով նորմալ միջանձնային ինտիմ հարաբերությունները:

 

Իրական սեռական պայմանական ռեֆլեքսները առաջանում և պայմանավորված են անհատական փորձով, դաստիառակությամբ և սոցիալական դիրքորոշմամբ, որոնց շնորհիվ ընտրվում է համապատասխան սեքսուալ զուգընկեր:

 

Անհատի վիրտուալ էռոտիկ երևակայությունը գրեթե երբեք չի համընկնում իր իրական սեքսուալ վարքի հետ:

 

Իրական սեքսուալ հարաբերությունները բերում են լիցքաթափման, մանկածնման, զգացմունքային հաճույքի, բավարարում է սեռական հետաքրքրությունը: Առանձին դեպքերում այն հանդիսանում է շփման միջոց, երբ սեռական մերձեցումը հանդես է գալիս իբրև անհատների հոգեբանական անձնային մտերմության պահ, որը բերում է երկու անձի մերձեցմանը:

 

Երբեմն սեքսուալ կյանքը հանդիսանում է ինքնահաստատման միջոց ` ապացուցել ինքդ քեզ և ուրիշներին, որ դու նույնպես կարող ես դուր գալ, գրավել և սեքսուալ բավարարել:

 

Սեքսը կարող է ունենալ նաև ոչ սեքսուալ նպատակներ` նյութական շահ, սոցիալական ստատուսի բարձրացում, հեղինակութուն: Առանձին դեպքերում այն ծառայում է որոշակի սովորույթների պահպանմանը, որպես կոմպենսացիայի միջոց, փոխարինում գործունեության այլ ձևերը կամ էմոցիոնալ բավարարվածության միջոցները, ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք առաջացնում են մեծ էմոցիոնալ և հորմոնալ պորթկում, որը դրական է ազդում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, ապահովելով նրա հարմոնիկ ինտեգրումը հասարակության մեջ:

 

Եվ ինչ անել՞

 

Ես առաջարկում եմ մտնել այդ հիասքանչ աշխարհը և վայելել բնական հաճույքները և ոչ թե սուռոգատը (կեղծիքը):

 

Հեղինակ` Թոփչյան Կարեն

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ