Վերջերս մեր ատամնաբուժարանի այցելուներից մեկը՝ մի երիտասարդ օրիորդ, մտահոգություն հայտնեց, որ չնայած օրական 2-3 անգամ ատամները մաքրելուն՝ նոր ատամներ են սկսում ախտահարվել։
Հուսով եմ ատամների խնամքի վերաբերյալ նրան տրված խորհուրդները ձեզ նույնպես օգտակար կլինեն՝ ձեր ատամների անցավ առողջությունը և բնական գեղեցկությունը հնարավորինս երկար պահպանելու համար:
Ատամները մաքրելիս հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել ատամների միջև ընկած տարածություններին՝ սննդի մնացորդների հետևանքով ատամների ախտահարումը մեծ մասամբ սկսվում է այդտեղից։ Ատամի խոզանակի համար դրանք դժվարամատչելի են, իսկ լիարժեք մաքրելու համար բավարար է պարզապես օգտագործել ցանկացած դեղատանը 1000 դրամով վաճառվող ատամնամաքրիչ թելեր։
Կարևոր է նաև արդյունավետ և վիտամիններով հարուստ սննդակարգը խորհուրդ է տրվում
1. օգտագործել հատկապես ամռանը մատչելի՝ թարմ մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև կաթնամթերքներ և ծովամթերքներ
2. խուսափել քաղցր (ածխաջրեր) պարունակող սննդից (օր․՝ կոնֆետ), ինչպես նաև սահմանափակել ցիտրուսային հյութերի, լիմոնադի և գազավորված խմիչքների
օգտագործումը
3. Ատամների էմալի պաշտպանության համար օգտակար կալցիում և ֆոսֆոր պարունակող սննդատեսակների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ օրինակ այստեղ՝ http://www.kedem.ru/health/20100420-ulibka/ .
4. Օգտակար է նաև սնունդ ընդունելուց հետո բերանի խոռոչը մոտ մեկ րոպե սովորական գոլ ջրով ողողելը։
Հեղինակ` "Սպիտակ Ամրոց" Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկա