Գիտնականների միջազգային խմբի կողմից մշակված առաջին հակավիրուսային հակակարմրուկային միջոցը դրական արդյունք է տվել կենդանիների վրա կատարված փորձի ժամանակ: Այն ճնշում է վիրուսի՝ կարմրուկի հարուցչի ռեպլիակցիան, և մարդկանց վրա հաջող փորձի դեպքում կարող է կիրառվել հիվանդների վիճակի թեթևացման  և շրջապատի վարակումը կանխման համար: Աշխատանքը հրատարակված է Science Translational Medicine ամսագրում:

ERDRP-0519 պատրաստուկը ՌՆԹ-պոլիմերազայի ինհիբիտոր է, որը հանդիսանում է Մորիբիլլի վիրուսի ռեպլիակցիայի գլխավոր գործոնը: Պրեպարատի կիրառումը ակնհայտ իջեցրել է վիրեմիայի աստիճանը (արյան միջոցով վիրուսի տարածում) և դրանով ոչ միայն կանխել է կենդանիների մահը, այլև թույլ է տվել կայուն իմունիտետ ձեռք բերել: Կզաքիսները, որոնք վարակված էին նույն չափաքանակի վիրուսներով՝ սկսելով ստանալ պատրաստուկ, համեմատական ավելի ցածր կոնցենտրացիայով վիրուս հայտնաբերվեց իրենց օրգանիզմում, իսկ ախտանիշները բացակայում էին: Բոլոր նրանք կենդանի մնացին, այն դեպքում, երբ հսկվող խումբը ամբողջությամբ սատկեցին:

Հեղինակները ենթադրում են, որ պատրաստուկը, որի կլինիկական փորձաքննությունը դեռ առջևում է, թեորապես կարող է օգտագործվել կարմրուկի տեղային բռնկումների ժամանակ այն մարդկանց կողմից, ովքեր կոնտակտ ունեն կարմրուկով հիվանդների հետ՝ թեթևացնելով նրանց հետագա հիվանդության ընթացքը: Հետազոտողներն շեշտում են, որ այս պատրաստուկը չի փոխարինի կարմրուկի դեմ պատվաստանյութին, բայց կդառնա լրացուցիչ միջոց ինֆեկցայի դեմ պայքարում:

Ներկա պահին կարմրուկի սպեցիֆիկ բուժման պրեպարատ գոյություն չունի: Չնայած ինֆեկցիայի տարածման հսկման համաշխարհային առաջընթացին, մահացությունը այդ հիվանդությունից աշխարհում շարունակում է մնալ կայուն (150000 մարդ տարեկան): Աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում զարգացած երկրներում տեղի են ունենում կարմրուկի կանոնավոր բռնկումներ՝ կապված հիվանդության բարձր վարակելիության և բնակչության անբավարար իմունիզացիայի հետ, առաջին հերթին ծնողների կողմից երեխաների պատվաստումից հրաժարվելու հետևանքով:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուր՝ doctors.am
Նյութը՝ medportal.ru