Կրծքով կերակրումը ոչ միայն անփոխարինելի սնունդ է փոքրիկի համար, այլև ձեզ կպահպանի անցանկալի հղիությունից և հետագայում՝ կրծքագեղձի քաղցկեղից: Կրծքով կերակրելուց ազդակներ են հաղորդվում գլխուղեղ, որտեղ արտադրվում է պրոլակտին: Պրոլակտինը ապահովում է կաթնարտադրությունը: Զարգանում է ֆիզիոլոգիական ամենորեա և ֆիզիոլոգիական չբերություն:

Մեթոդի ապահովության չափանիշները և արդյունավետությունը

Բեղմնավորման այս եղանակը կոչվում է  լակտացիոն ամենորեայի մեթոդ: Դրա արդյունավետության չափանիշներն են:

Ամենորեա (դաշտանի բացակայություն)

Բացառապես կրծքով կերակրում (սնուցում և՛ ցերեկը, և՛ գիշերը)

Հետծննդյան շրջանի առաջին 6 ամիսները

Արդյունավետ է

  • Հետծննդյան առաջին 6 ամիսներին
  • Երբ բացակայում է դաշտանային ցիկլը
  • Երբ երեխան կերակրվում է առանց հավելյալ սնուցման:

Այն մատչելի, հեշտ կիրառելի մեթոդ է, բացարձակ դարձելի է, չի պահանջում լրացուցիչ ծախսեր:

Խորհուրդներ, որոնք կօգնեն իրականացնելու կրծքով բարեհաջող կերակրումը

  • Պահանջեք, նորածնի՝ ձեզ հետ շփվելու և կրծքով կերակրվելու որքան հնարավոր է շուտ իրականացումը
  • Հաճույքով ընդունեք ձեր և նորածնի համատեղ մնալը
  • Անհրաժեշտ է կրծքով կերակրել հաճախ, հենց որ երեխան սովածանում է՝ և՛ ցերեկը, և՛ գիշերը
  • Առաջին 6 ամիսները կերակրել բացարձակապես, չտալ որևէ հեղուկ՝ անգամ ջուր
  • 6 ամիս հետո, երբ տրվում է հավելյալ սնունդ, կրծքով կերակրումը պետք է նախորդի ցանկացած հավելյալ կերակրմանը
  • Շարունակել կերակրել մինչև 2 տարեկան և ավել
  • Շարունակել կրծքով կերակրել, անգամ եթե դուք կամ երեխան հիվանդ եք
  • Խուսափել ծծակների, շշերի օգտագործումից
  • Մայրերը պետք է ուտեն ու խմեն բավարար քանակով, որպեսզի հագեցնեն քաղցը և ծարավը:

Հետծննդյան շրջանում խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ հակաբեղմնավորիչ միջոցները

  • Կրծքով կերակրում
  • Պահպանակ
  • Դիաֆրագմա (խտրոց)
  • Սպերմիցիդներ
  • Ներարգանդային պարույր
  • Բնական մեթոդներ (օրացույցային մեթոդ, պարբերական ինքնազսպում, ընդհատված սեռական հարաբերություն)
  • Հորմոնալ միջոցներ
  • Պրոգեստերոն պարունակող կամ կոմբինացված հակաբեղմնավորիչ հաբեր:

Անհրաժեշտ խորհրդատվություն կարող եք ստանալ մանկաբարձ-գինեկոլոգներից: