Միքայել Զաքարի Նարիմանյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1952թ., 4 օգոստոսի, ք. Երևան։

Կրթություն

1959-1969թթ. – ք. Երևան, Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց,

1969-1975թթ. – ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ` գերազանցության դիպլոմ,

1976-1979թթ. – ք. Մոսկվա, առաջին պետական բժշկական ինստիտուտ` ասպիրանտուրա։

Աշխատանքային գործունեություն

1979-1981թթ. – ԵՊԲԻ-ի ՄՍՍ-թերապիայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիա` կրտսեր գիտաշխատող,

1981-1988թթ. – ԵՊԲԻ-ի ՄՍՍ-թերապիայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիա` ավագ գիտաշխատող,

1988-1993թթ. – ԵՊԲԻ-ի թերապիայի թիվ 3 ամբիոնի ասիստենտ,

1993-1997թթ. – ԵՊԲՀ-ի թերապիայի թիվ 3 ամբիոնի դոցենտ,

1997-2011թթ. - ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ,

1997-2010թթ. – վերապատրաստում Էստոնիայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և Չեխիայում,

1998-2001թթ. – ՀՀ ԱՆ առաջնային բուժօգնության և թոքաբանության/պուլմոնոլոգիայի գլխավոր մասնագետ,

2003-2004թթ. – ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ,

2004-2006թթ. – ԵՊԲՀ-ի հետդիպլոմային ուսուցման գծով պրոռեկտոր,

2006-2011թթ. – ԵՊԲՀ-ի ռեֆորմների և ինտեգրացիայի գծով պրոռեկտոր,

2011թ.-ի մայիս-օգոստոս – ԵՊԲՀ-ի կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր,

2011թ.-ի օգոստոսի 25-ից ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսոր,

2011-2012թթ. – ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր,

2012 թ.-2016թթ. ԵՊԲՀ-ի ռեկտոր

Գիտական գործունեություն

1979թ. – ք. Մոսկվա, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն`ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

2000թ. – ք. Երևան, պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,

2001թ. – շնորհվել է բժշկագիտության պրոֆեսորի գիտական կոչում։

Ավելի քան 60 գիտական հոդվածների հեղինակ է, 5 կլինիկական ձեռնարկների համահեղինակ և խմբագիր։

Պարգևներ

2000թ. – ԵՊԲՀ-ի ոսկե մեդալ,

2001թ. – ՀՀ առողջապահության նախարարի պատվոգիր,

2010թ. – ԵՊԲՀ-ի ոսկե մեդալ,

2010թ. – ՀՀ վարչապետի պատվոգիր։

Հասարակական գործունեություն

2006թ.-ից առ այսօր – «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում»

կազմակերպության համանախագահ,

2008թ.-ից առ այսօր` «Հայ թերապևտների ասոցիացիա» կազմակերպության նախագահ։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է։