Տևական հակագերճնշումային ազդեցություն ապահովող (միանվագ ներմուծումից հետո' մինչև 24 ժ) ընտրողական α1-ադրենապաշարիչ է:

Ազդեցությունը զարգանում է աստիճանաբար, սակայն շատ α1-ադրենապաշարիչների նման տերազոզինը ունակ է առաջացնելու և ուղղակեցվածքային թերճնշում, և «առաջին դեղաչափի» ֆենոմեն:

Նշանակվում է ոչ միայն զարկերակային գերճնշման, այլ նաև շագանակագեղձի բարորակ գերաճի դեպքում:
Հակացուցումներով և կողմնակի ազդեցություններով նման է պթազոզինին