Անգիոտենզին II-ի ընկալիչների ոչ պեպտիդային ներհակորդ է:Ընտրողաբար և արտահայտված պաշարում է AT1ենթատեսակի անգիոտենզինային ընկալիչները և չի ազդում սիրտ-անոթային համակարգը կարգավորող այլ ընկալիչային համակարգերի վրա: Օրական 40-ից մինչև 160 մգ միանվագ դեղաչափով չափավոր և միջին ծանրության գերճնշմամբ հիվանդների սիստոլային և դիաստոլային ճնշումը զգալիորեն իջեցնում է, և այս դեղաչափերով նրա հակագերճնշումային ակտիվությունը, մոտավորապես, համապատասխանում է օրական 50 կամ 100 մգ աթենոլոլի կամ օրական 10-40 մգ լիզինոպրիլի ակտիվությանը, իսկ օրը 80 մգ դեղաչափը ավելի արդյունավետ է, քան օրը 20մգ էնալապրիլը:
Տելմիզարտանի 40 մգ դեղաչափի ներքին ընդունումից հետո արյան պլազմայում նրա առավելագույն խտությունը (44.7 մկգ/լ) դրսևորվում է 1 ժամ անց, կենսամատչելիությունր կազմում է 43%, 99%-ը կապվում է պլազմայի սպիտակուցների հետ:
Տելմիզարտանն օրգանիզմում չի ենթարկվում կենսաձևափոխման, և օրգանիզմ ներմուծած քանակի մոտավորապես 98%-ը դուրս է բերվում աղիների միջոցով անփոփոխ տեսքով, T1\2= 24 ժամի (20-ից մինչև 160 մգ դեղաչափերի դեպքում):
Տելմիզարտանը սովորաբար լավ է տարվում հիվանդների կողմից, կողմնակի ազդեցությունները դրսևորվում են մոտ 25% դեպքերում, և լիզինոպրիլի համեմատությամբ այն գրեթե կրկնակիորեն հազվադեպ է հարուցում չոր հազ:
Տելմիզարտանր ցուցված է զարկերակային գերճնշման ժամանակ, հատկապես ԱՓՖ-ի պաշարիչները վատ տանող հիվանդների մոտ:
Տելմիզարտանի կիրառման կլինիկական հետազոտությունները պետք է շարունակվեն գերճնշմամբ կամ սրտային անբավարարությամբ հիվանդների մահացության վրա դրա ազդեցությունը ճշտելու համար: Փորձարարական տվյալներր վկայում են դեղի' ձախ փորոքի գերաճի ռեգրեսիա առաջացնլու ունակության մասին: