Սիմպաթոլիտիկներին կամ ադրեներգիկ նեյրոնները պաշարողներին են պատկանում ռեզերպինը, օկտադինը և օռնիդը: ԱՆՊ-ի ազդեցության մեխանիզմների հիմքում ընկած է կատեխոլամինների պաշարների հյուծումը, որը դրսևորվում է մի քանի ճանապարհով.

Գուանեթիդինը, ինչպես և թիրամինը, նորադրենալինային փոխադրիչի օգնությամբ ակտիվորեն տեղափոխվում է դեպի նեյրոններ, որտեղ այն կուտակվում է միջնորդանյութերի բշտիկներում և տեղահանում նորադրենալինինին իր պաշարներից` հանգեցնելով նորադրանիլինի պաշարների աստիճանական հյուծման: Գուանեթիդինը, ինչպես և օկտոպամինը չի խթանում հետսինապտիկ ադրենոընկալիչները, հետևաբար, սիմպաթիկ խթանումով պայմանավորված գունեթիդինի բշտիկային ձերբազատումը չի առաջացնում որևէ հետսինապտիկ պատասխան: Գուանեթիդինը և օկտոպամինը հայտնի են որպես "կեղծ նեյրոմիջնորդանյութ": Նախկինում գուանեթիդինը օգտագործվել է անկառավարելի հիպերտենզիաների բուժման համար: Գուանեթիդինը արգելակում է սրտային սիմպաթիկ նյարդերը` իջեցնելով սրտի արտամղման ծավալը, ինչպես նաև պաշարում է սիմպաթիկ – միջնորդավորված անոթասեղմումը` իջեցնելով սրտի նախալարվածությունը: Վերոհիշյալ սիմպաթիկ ազդեցությունների արգելակումը կարող են հանգեցնել այնպիսի կողմնակի ազդեցության զարգացման, ինչպիսին է կեցվածքային հիպոտենզիան:
Գուանադրելը նույնպես ազդում է որպես կեղծ նեյրոմիջնորդանյութ: Այս դեղը նույնպես կարող է օգտագործվել հիպերտենզիաների բուժման համար, բայց այլևս չի հանդիսանում առաջին շարքի միջոց: Գուանադրելի կողմնակի ազդեցությունները նման են գուանեթիդինի կողմնակի ազդեցություններին:

Ռեզերպինը ամուր կեպով կապվում է բշտիկային անտիպորտեր` բշտիկային մոնոամինային փոխադրիչի հետ: Դեղը անվերադարձ կերպով վնասում է բշտիկային մոնոամինային փոխադրիչը, որի արդյունքում բշտիկները կորցնում են իրենց ունակությունը կուտակելու և պահեստավորելու նորադրենալինը և դոֆամինը: Ցածր դեղաչափերով ռեզերպինը առաջացնում է նյարդամիջնորդանյութի արտահոսք դեպի ցիտոպլազմա, որտեղ կատեխոլամինները, մոնոամինոօքսիդազա ֆերմենտի (ՄԱՕ) մասնակցությամբ, քայքայվում են: Բարձր դեղաչափերի դեպքում, նյարդամիջնորդանյութի արտահոսքի արագությունը գերազանցում է նախասինապտիկ նեյրոններում տեղակայված ՄԱՕ–ի ակտիվությանը: Այս դեպքում նեյրոնի ցիտոպլազմայում ստեղծվում է նյարդամիջնորդանյութի շատ բարձր խտություն, որն, նորադրենալինային հետադարձ փոխադրիչի օգնությամբ, կարող է ձերբազատվել դեպի սինապտիկ ճեղք: Կատեխոլամինների զանգվածային ձերբազատումը ունի անցողիկ սիմպաթոմիմետիկ ազդեցություն: Քանի որ  ռեզերպինի կողմից բշտիկային մոնոամինային փոխադրիչի պաշարումը ունի անվերադարձ բնույթ, նոր բշտիկային պաշարներ պետք է սինթեզվեն և տեղափոխվեն դեպի նյարդային վերջավորություն, որպեսզի վերականգնվի  բշտիկների համապատասխան ֆունկցիան: Ռեզերպինը դադարեցնելուց հետո, այս վերականգնողական շրջանը կարող է տևել մի քանի օրից մինչև շաբաթներ: Նախկինում ռեզերպինը օգտագործվելէ հիպերտենզիայի բուժման համար: Քանի որ վերջինս ունի ազդեցության անվերադարձ բնույթ և կարող է առաջացնել հոգեկան դեպրեսիաներ, նրա կիրառումը ներկայումս սահմանափակ է: Ավելին, ներկայումս հիպերտենզիան բուժելու համար ստեղծվել են ավելի ապահով և արդյունավետ դեղեր:

Այսպիսով, սիմպաթոլիտիկների մեդիատորների պաշարների հյուծման մեխանիզմները ներառում են.

1.Վերոնկարագրված մեխանիզմի շնորհիվ ռեզերպինը ընկճում է դոֆամինի և նորադրենալինի մուտքը բշտիկ: Առաջին դեպքում դա կբերի նորադրենալինի սինթեզի ընկճմանը, իսկ երկրորդ` նորադրենալինի պաշարների հյուծմանը` ՄԱՕ ֆերմենտով քայքայման շնորհիվ: Այս ամենը կբերի մեդիատորի պաշարների նվազմանը:
2.դեպի տրանսպորտային մեխանիզմները ավելի բարձր խնամակցություն ունենալու պատճառով մեդիատորի փոխարեն օկտադինի մուտքը բշտիկ հեշտանում է և նա մեդիատորը թողնում է դրսում, որի պաշարները կարող են հյուծվել ՄԱՕ ֆերմենտի ազդեցության տակ: Բշտիկների օկտադինի զավթման հետևանքով նվազում է նորադրենալինի արտազատումը սինապտիկ ճեղք, իսկ նրա փոխարեն արտազատվում է օկտադինը, կատարելով կեղծ մեդիատորի դեր:

Այս բոլորը նվազեցնում է սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսը, որի դրսևորումներից մեկըբ արյան ճնշման անկումն է: Մի քանի այլ մեխանիզմներ ևս ներքաշված են արյան ճնշման նվազման գործընթացում:

1.սեդատիվ էֆեկտ (ռեզերպին)
2.սրտի կծկման ուժի նվազում և հազվասրտություն (vagus էֆեկտ՝ ռեզերպին)
3.անմիջական ազդեցություն անոթների հարթ մկանների և սրտամկանի վրա (օկտադին)
4.հանգուցապաշարիչ ազդեցություն (օկտադին)
5.անոթների b-ընկալիչների խթանում (օկտադին)

ԱՆՊ-ի հիմնական ազդեցությունը դրսևորվում է տարբեր օրգանների հետհանգույցային նյարդաթելերի նախասինապսային հատվածում:

ԱՆՊ-ի կողմնակի էֆեկտներն են՝

1.ջրի և Na-ի կուտակումը: Այդ իսկ պատճառով շատ դրական է նրանց զուգորդումը միզամուղների հետ (ռեզերպին, օկտադին)
2.ԱՆՊ-ի ազդեցության ֆոնի վրա նկատվում է հետսինապսային ադրենաընկալիչների զգայունության բարձրացում (ռեզերպին, օկտադին): Ուշադրության տակ պետք է գտնվեն այն հիվանդները, որոնք այդ նյութերի հետ մեկտեղ կարող են ստանալ եռցիկլիկ հակադեպրեսանտներ, ադրենոմիմետիկներ, էֆեդրին և այլն, քանի որ այս պարագայում կարող է զարգանալ հիպերտոնիկ կրիզ:
3.որոշ հիվանդների մոտ ռեզերպինը կարող է առաջացնել արտահայտված սեդատիվ էֆեկտ, ինչպես նաև հոգեկան դեպրեսիա, գիշերային մղձավանջներ, սարսափազդու երազներ
4.ստամոքս-աղիքային ուղու պերիստալտիկայի և տոնուսի բարձրացում, սեկրեցիայի ուժեղացում vagus էֆեկտի շնորհիվ (ուլցերոգեն ազդեցություն) (ռեզերպին)
5.բերանի չորություն կամ հակառակը՝  առատ հյուտազատություն, ախորժակի մեծացում (ռեզերպին)
6.ռեզերպինը կարող է ունենալ կանցերոգեն ազդեցություն, կապված պրոլակտինի ձերբազատման ուժեղացման հետ: Բացի այդ նա բարդ ազդեցություն է դրսևորում էնդոկրին համակարգի վրա (թիրոքսինի, գոնադոտրոպինի, էստրոգենների, ադրենոկորտիկոտրոպ հորմոնի ձերբազատման ընկճում)
7.հիստամինի ձերբազատման ուժեղացման շնորհիվ նպաստում է շախկապենու, լորձաթաղանթների հիպերեմիայի զարգացմանը, բրոնխիալ ասթմայի սրացմանը:
8.երակների լայնացման և երակային հետհոսքի նվազմամբ պայմանավորված օրտոստատիկ կոլապսը (օկտադին)