\

 

Ռինոֆլուիմուցիլ® 10մլ №1


Ժամանակակից կրկնակի ազդեցության քթի ցողաշիթ նախատեսված քթի խոռոչի և հարքթային խոռոչների բորբոքային պրոցեսների տեղային բուժման համար:


Գրանցման համարը: N 9032  02.12.2009

 

Կլինիկա-դեղաբանական խումբը: մուկոլիտիկ և անոթսեղմիչ միջոց

 

Բաղադրությունը:  ացետիլցիստեին, Տուամինոհեպտանի սուլֆատ


*  Կրկնակի ազդեցության օրիգինալ ցողաշիթ ռինիտների և սինուսիտների բուժման համար
*  Ապահովում է մեղմ անոթսեղմիչ ազդեցություն
Օժտված է տեղային  մուկոլիտիկ հատկությամբ
*  Նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար

Քիթը – առողջության իրական երաշխիք է, օդա-կաթիլային ինֆեկցիաների ճանապարհին` բնական արգելք:  Այդ պատճառով էլ, եթե Ձեր Քիթը «հիվանդացել է», նույնիսկ ամենասովորական  հարբուխով, անհրաժեշտ է լրջորեն վերաբերվել այդ ազդանշանին: Կուտակված լորձը պաշարում է քթի խոռոչները, և մանրէները սինուսներով հասնում են մյուս օրգաններին – ատամներին, ականջներին, անպաշտպան տրախեաներին և բրոնխներին: Հարբուխի բարդացումները  (ռինոսինուսիտ) վտանգավոր են, և ավելի հաճախ մանկական օրգանիզմին են սպառնում:


Մի փորձեք կանգնեցնել հարբուխը: Հարբուխն անհրաժեշտ է բուժել: Դրա համար պահանջվում է միաժամանակ մաքրել քթի խոռոչը և իջեցնել այտուցվածությունը:    
 Ռինոֆլուիմուցիլն է, որ օժտված է այդպիսի կրկնակի ազդեցությամբ – տեղային մուկոլիտիկ և անոթսեղմիչ: Բաղադրիչներից մեկը` N-ացետիլ-ցիստեինը, համարվում է հազի համար նախատեսված Ֆլուիմուցիլ դեղամիջոցի ակտիվ նյութը:  


Ռինոֆլուիմուցիլը թափանցում է քթի խոռոչ, հեղուկացնում  լորձը և դուրս է բերում այն քթի խոռոչի ամենահեռավոր անկյուններից` միաժամանակ իջեցնելով այտուցը:
Իսկ դեղամիջոցի հակաօքսիդանտ հատկությունները պաշտպանում են լորձաթաղանթը բորբոքման թունավոր նյութերից և շրջակա միջավայրի (արդյունաբերական ծուխ, գազեր) ու ծխախոտի ծխի վտանգավոր արգասիքներից: 


Ռինոֆլուիմուցիլը ցուցված է 3 տարեկանից բարձր երեխաներին և մեծահասակներին: Կան հակացուցումներ: Դեղամիջոցն օգտագործելուց առաջ ծանոթանալ կիրառման համար նախատեսված ներդիր թերթիկին: Դեղամիջոցը չի ազդում հիվանդի տրանսպորտային միջոցներ և այլ սարքավորումներ ղեկավարելու ընդունակության վրա:

Ցուցումները:
մածուցիկ թարախա-լորձային էքսուդատով ուղեկցվող  սուր և ենթասուր ռինիտ, քրոնիկ ռինիտ, վազոմոտոր ռինիտ, ռինիտի ախտանիշներով արտահայտվող սինուսիտ: 

 

Ցողաշիթն օգտագործել հետևյալ ձևով.

1.    Հեռացնել լուծույթով սրվակի գլխիկը.
2.    Հեռացնել ցողիչի պաշտպանիչ ծայրը.
3.    Ամրացնել ցողիչը սրվակին.
4.    Հեռացնել ցողիչի գլխիկը.
5.    Ակտիվացնել ցողիչը կրկնակի սեղմումով.


Դոզավորումը.
Դեղամիջոցը քթի խոռոչ է ներմուծվում ցողաշիթի ձևով հատուկ ցողիչի օգնությամբ:  
Մեծահասակների համար – 2-ական դեղաչափ ցողաշիթ (2 սեղմում) քթի յուրաքանչյուր անցքին  3-4 անգամ/օր.


Երեխաների համար – 1-ական դեղաչափ ցողաշիթ (1 սեղմում) քթի յուրաքանչյուր անցքին  3-4 անգամ/օր. 


Բուժման երկարատևությունը չպետք է գերազանցի 7 օրը: 


Խորհուրդ չի տրվում գերազանցել նշանակված դեղաչափը և բուժման ժամանակահատվածը առանց բժշկի հետ խորհրդակցելու: Սրվակը բացելուց հետո այն կարելի է օգտագործել 20 օրվա ընթացքում: Պահել 15°С-ից 25°С ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրերում: Չի կարելի օգտագործել դեղամիջոցի կազմում առկա բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ գերզգայունության դեպքում:


Ռինոֆլուիմուցիլ® Ավելի լավ է մեկ անգամ հիշել, քան  տարիներով բուժել հարբուխի բարդացումները:

Արտադրող ձեռնարկություն Զամբոն Ս.պ.Ա., Իտալիա.
Դեղամիջոցի որակի հետ կապված հարցերով դիմել: Հայաստան, Երևան, Ղ. Փարպեցի 22, հեռ. +374 10 53 15 00

 

Իտալական դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում\' Մոսկվա, Գլազովյան նրբանցք, շենք 7, գրասենյակ 17

www.zambon.ru    Հեռ. +7(495)933-38-30